• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 00:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց10:57, 16 Հոկտեմբեր 2019

Քրդագետ. «Քրդերը լավ զինված են, բայց միայնակ անկարող են»

Քրդագետ. «Քրդերը լավ զինված են, բայց միայնակ անկարող են»

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ և քրդագետ Տաթևիկ Մանուկյանի հետ:

- Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք  ի՞նչ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանում:

- Թուրքիայի ներխուժումը Սիրիա և դրանից հետո առաջացած խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են լինելու այն տեսլականով, ինչը որ Թուրքիան նախքան ներխուժումը դրել էր իր առաջ: Թուրքիան հստակ ձևակերպված օրակարգ և ծրագիր ունի, թե ուր է գնում և ինչի է գնում: Այս դեպքում Թուրքիայի տեսլականը պայմանավորված է այն քարտեզով, որն իշխող վերնախավը պահում է իր համար որպես «իդեա ֆիքս»: Դա «Ազգային ուխտի» (Misak-ı Milli) քարտեզն է և երբ նայում ենք այդ քարտեզին, տեսնում ենք, որ թե առաջին, թե երկրորդ և թե այս երրորդ ռազմական գործողությունները տանում են դրան: Այսինքն պետք է ձևավորվի այն քարտեզը, որն Էրդողանը պատկերացնում է և ժառանգություն է ստացել  Քեմալ Աթաթուրքից: 

Թուրքիան իր համար շատ կարևոր հարց է լուծում այն առումով, որ եթե այստեղ քրդական ինքնավարությունը վերջնականապես կայանա, Թուրքիան իր սահմաններին կունենա շատ մեծ խնդիրներ՝ ի դեմս երկու քրդական ինքնավարությունների: Վերջիններիս մերձեցումը և միավորումը սարերի հետևում չէ: Բարզանին մշտապես, երբեմն անթաքույց, երբեմն էլ սքողված կերպով ցույց է տալիս իր հետաքրքրությունը  և հավակնություններն այս տարածքների նկատմամբ (խմբ. Սիրիայի հյուսիս-արևելք): Եթե Թուրքիան նշում է, որ իր համար կենսական նշանակություն ունեն այս տարածքները, ապա պետք է հասկանալ, որ, այո, անվտանգային, ռազմավարական տեսակյունից Անկարան թույլ չի տա, որպեսզի  իր սահմանին երկրորդ քրդական ինքնավարություն կայանա:

Բացի այդ, մենք տեսանք, թե Աֆրինում ինչ է անում Թուրքիան: Աֆրինի գրավումից մեկուկես տարի է արդեն անցել և կարելի է ասել այն ամբողջովին թուրքացվել է` սկսած կրթությունից: Այդ երևույթը կա և սպառնում է Եփրատից արևելք ընկած տարածքներին: Հստակ գործողությունների մշակված պլան կա, որը ցույց է տալիս, թե ինչ կլինի հետագայում:

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք  կա համաձայնություն Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև քրդերի հարցով:

-Ոչ, չկա: Վերջին շրջանում քրդական լրատվամիջոցներն անընդհատ գրում են, որ հիմա իրենք աշխատում են ռուսների հետ և նույնիսկ հայտնեցին, որ Սիրիայի իշխանությունների հետ համաձայնությունը ռուսների միջնորդությամբ է եղել:

Պետք է նշեմ, որ կողմերից յուրաքանչյուրն իր քաղաքական շահն ունի: ԱՄՆ-ի դիրքորոշումը ի սկզբանե բոլորի համար պարզ էր: Բայց թե ինչ է ուզում և ինչպես է խաղում Ռուսաստանը, դեռ վերջնական պարզ չէ: Սակայն ակնհայտ է վերջինս ակտիվությունը այս օրերին: Եվ ակնհայտ է, որ  Ռուսաստանը հավակնում է լրացնել Միացյալ Նահագների` զինուժի դուրս բերումից  առաջացած վակուումը: Բնականաբար Աստանայի ձևաչափի շրջանակում եղել են պայմանավորվածություններ, որոնք հետզհետե սկսում են ուրվագծվել, բայց դա Ձեր նշած եռանկյունին չէ:

- Քրդերի և սիրիական կառավարական ուժերի հետ համագործակցությունն ի՞նչ արդյունք կտա:

-Եվ քրդերի, և Սիրիայի համար երկուստեք ամենալավ ճանապարհն էր: Քրդերն ինչքան էլ, որ ռազմականորեն պատրաստ են, բայց միևնույն է իրենք չունեն այն ռեսուրսը, որպեսզի միայնակ կանգնեին թուրքական բանակի դեմ: Իրենք լավ զինված են, լավ պատրաստ են, լավ զենք, զինամթերք ունեն, բայց միայնակ անկարող են:

- Մեկնաբանեք Հայաստանի դիրքորոշումը: Կոնֆլիկտի գոտում հայերն աջակցում կամ աջակցելու՞ են քրդերին:

- Տեղի հայերը աջակցում են քրդերին, փորձում են  ամեն կերպ պաշտպանել, քանի որ այդ տարածքներն իրենց համար ևս բնակավայր են: Բնականաբար տեղի հայ բնակչությունը չի կարող անմասն մնալ ռազմական գործողությունների մեջ որոշակի մասնակցությունից: Իսկ Հայաստանի դիրքորոշումն այս կոնֆլիկտի մեջ, ըստ իս, պետք է բացառապես ելնի Սիրիայի հայ համայնքի շահերից: Մեզ համար գերակա պետք է լինի համայնքի բարեկեցությունը, համայնքի շահը և ապագան, իսկ քրդերն առանց մեզ էլ կկարողանան իրենց խնդիրները լուծել, քանի որ ունեն այդ քարոզչամեքենան և ռեսուրսները: Տարածաշրջանում այսօր քրդերը լուրջ խաղացող են:

Հեղինակ`   Էլեն Քոքչյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}