• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 09:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց13:04, 04 Հոկտեմբեր 2019

Պոլսի հայոց պատրիարքական ընտրությունների նախկին և ներկա վիճակների համեմատությունը

Պոլսի հայոց պատրիարքական ընտրությունների նախկին և ներկա վիճակների համեմատությունը

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների թեկնածուական մասնակցությունը ընտրություններին: Կանոնադրությունում առկա սահմանափակումը որոշակի դժգոհություն է ստեղծել պոլսահայ համայնքում: 

Ermenihaber.am-ը դիմել է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին՝ խնդրելով մեկնաբանել պատրիարքական ընտրություններում  թուրքական իշխանությունների կողմից նախկինում ստեղծված խոչընդոտները և գնահատական տալ ներկայիս իրավիճակին:

- Պարոն Գոչունյան, 1990թ. և 1998թ. պատրիարքական ընտրություններում նույնպես խոչընդոտներ են եղել, ինչպես հիմա, բայց մասնավորապես 1990-ին նմանատիպ իրավիճակ էր, երբ մեկ թեկնածու էր պարտադրվում համայնքին: Սակայն պետությունը հետ քայլ արեց, քանի որ նախաձեռնարկ մարմինը հրաժարվեց ընդունել այդ պայմանը: Ինչու՞ հիմա նախաձեռնարկ մարմինը չի գնում այդ ուղղությամբ: Իշխանության, համայնքային կառույցների կամ անձանց կողմից որևէ ճնշումներ կա՞ն: 

- 1990 և 1998թթ. ընտրություները հանրապետական շրջանի ամենահանգիստ ընտրություններն են եղել: 1990թ. պետության կողմից որևէ թեկնածու չի պարտադրվել: 1990թ. ընտրության արդյունքերով Գարեգին Քազանջյանը, երբ որ ընտրվեց Պոլսո աթոռի գահակալ, իր հիմնական մրցակիցը Շահեն եպիսկոպոս Սվաճյանն էր: Գարեգին Սվաճյան պատրիարքը Երուսաղեմի Սուրբ աթոռի լուսարարապետն էր, այսինքն դրսից եկավ և պատրիարք ընտրվեց: 

Իրենք պահանջեցին, որ պատրիարքը ընտրվի զուտ հոգևորականների կողմից, այսինքն առանց ժողովրդի մասնակցությամբ հոգևորականների կողմից: Մեր կանոնադրության դեմ ընդվզում արտահայտում են բացառապես էն պարագայում, երբ որ ժողովրդի մասնակցությունը սահմանափակվում է: Ժողովրդի մասնակցության սահմանափակման խնդիրն ավելի էական վտանգ է, քան թե թեկնածուական սահմանափակումները, որովհետև թեկնածուական սահմանափակումները որոշ չափանիշների հիման վրա են լինում: Պետության գործոնը, համայնքի գործոնը, հայ եկեղեցու իրավունքի գործոնը  այդ բոլորի համադրությունն է, բայց ժողովրդի պարագայում չես կարող չափանիշ սահմանել: Այն ժամանակ հարթվեց այդ խնդիրը: Մարտին էր մահացել Շնորհք պատրիարք Գալուստյանը, մինչև հաջորդ տարեվերջ արդեն Գարեգին Քազանջյանը  ընտրվեց:

Այսինքն պատրիարքի աթոռը թափուր մնալու խնդիր չունեինք: 1998թ. ընտրություններին նույնպես համայնքի կողմից փոխանորդ ճանաչված  անձը, ի դեմս Մեսրոպ Սրբազանի պետության կողմից փոխանորդ ճանաչված ի դեմս` Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի տարբեր մարդիկ էին: Պետությունը ասում էր, որ ես ընդունում են Շահան արք. Սվաճյանին, իսկ պատրիարքական համակարգը ասում էր, որ  մեր փոխանորդը այս մարդն է մյուսի հետ ինչ գործ ունեք: Պետությունը խուսափեց կողմ լինել ստեղծված իրավիճակում և կանոնադրությունը ոչ իր ճանաչած փոխանորդի, ոչ էլ  համայնքի ճանաչած փոխանորդի անունով ուղարկեց, նախաձեռնարկ մարմնի ատենապետ լուսահոգի Փիլո Աթանի անունով ուղարկեց և հարցը լուծեցին:  Նորից Գարեգին արք. Քազանջյանը մարտ ամսին էր մահացել և մինչև հաջորդող տարեվերջը պատրիարք կար արդեն: 1990 և 1998թ. ընտրություններում հարցերը շատ հաճախ առաջացել էին ներքին խնդիրներից: Մեր համայնքում, դժբախտաբար, պետք է ինքնաքննադատաբար ասենք, որ մարդիկ իրենց ցանկալի թեկնածուի համար ճանապարհ հարթելու համար շատ հաճախ պետության հետ հարաբերությունները չարաշահում են: 

- Կմանրամասնե՞ք, պարոն Գոչունյան, ինչպիսի՞ համակարգ է ղեկավարում Պոլսո հայոց պատրիարքը: Նախորդ ընտրությունների հետ համեմատած  այս կանոնադրությունում որևէ կետ փոխվե՞լ է պատրիարքին ընտրող պատգամավորների թվի վերաբերյալ:

- Պատրիարքը գլխավորում է մի համակարգ, որը մոտավորապես Թուրքիայի գավառներում և Ստամբուլում մնացած շուրջ 40 եկեղեցուց է բաղկացած: Այդ 40 եկեղեցին, ըստ մեր ազգային սահմանադրության, յուրաքանչյուրը մի ընտրատեղամաս է, բայց դու չես կարող հրաժարվել այդ ընտրատեղամասից, որովհետև պատրիարքը յուրաքանչյուր եկեղեցու գլուխն է: 40 ընտրատեղամասից հազիվ 5-6 հատի պարագայում է մեր ժողովուրդը զանգվածայնաբար ներկայություն ապահովում: Այսինքն 5-6 ընտրատեղամասի շուրջ է համախմբում  հայ համայնքի 80%-ը: Թուրքական իշխանություններն օրինակ արձագանքեցին պատգամավորների թվին: Եթե նախկինում (1990 և 1998թթ. ) պատրիարքներն ընտրվում էին 89 պատգամավորով, ապա այսօր այդ թիվը բարձրացել է 120-ի: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին նախաձեռնարկ մարմինը հրապարակել էր իր որոշումը, ըստ որի՝ չի բողոքարկի այդ պարտադրված սահմանափակումը:     


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}