Քաղաքական11:36, 27 Սեպտեմբեր 2019
Էրդողանը հրաժարվել է ընդունել, որ Թուրքիան անազատ մամուլի և ազատազրկված լրագրողի երկիր է

Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել «Fox News» հեռուստաալիքի եթերում: Երբ հաղորդավար Բրեթ Բայերը նշել է, որ ձերբակալված ամենաշատ լրագրողները գտնվում են Թուրքիայում, Էրդողանն ակնհայտորեն նյարդայնացել է և սկսել հանդիմանել:
«Դուք հիմա դատավորի նման եք խոսում և ոչ ամենևին լրագրողի պես: Խոսեք մի անգամ լրագրողի նման ու ինձնից ստացեք քաղաքական գործչի պատասխան»:
Չբավարարվելով կոշտ դիտողությամբ՝ Թուրքիայի ղեկավարը շարունակել է արտահայտել իր վրդովմունքը՝ հակադրվելով պատասխան հարցադրումով.
«Եթե պետական հեղաշրջման փորձին մասնակցած անձին կամ «ԻՊ»-ի անդամին ասեն լրագրող է ու ազատ արձակեն, դուք ԱՄՆ-ում դրան ի՞նչ կասեք, արդյո՞ք կասեք՝ ճիշտ է արվում»:
Թուրքիայում բանտարկված լրագրողների թվի մասին հաղորդավարի հնչեցրած տվյալներին ի պատասխան Էրդողանն ասել է, որ դրանք երևակայական թվեր են ու իրականում նման բան չկա՝ հրաժարվելով ընդունել, որ Թուրքիան անազատ մամուլի ու ազատազրկված լրագրողի երկիր է:
Հիշեցնենք, որ ըստ «Թուրքիայի լրագրողների արհմիության» տվյալների՝ 2019-ի տարեսկզբի դրությամբ այդ երկրում կա կալանավորված է 144 լրագրող: Ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների՝ 2018թ. ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան առաջին տեղում է:
Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության կազմած զեկույցի համաձայն` Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով 2018 թվականին 180 երկրների շարքում զբաղեցրել է 157-րդ տեղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |