• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 09:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց14:12, 23 Սեպտեմբեր 2019

Բագրատ Էստուկյան. «Պոլսահայ համայնքը չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով կորցրել է միասնականությունը»

Բագրատ Էստուկյան. «Պոլսահայ համայնքը չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով կորցրել է միասնականությունը»

Պոլսի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների, Թուրքիայի քաղաքական զարգացումների և այլ թեմաների շուրջ Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ:

- Պարոն Էստուկյան, սկսենք պոլսահայ համայնքի խնդիրներից։ Ի՞նչ մարտահրավերներ ու հարցեր կան, որ շարունակում են մնալ օրակարգային և օրախնդիր: 

- Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ պատրիարքի ընտրությունը: Դրա հետ են կապված նաև համայնքային հաստատությունների ընտրությունները, որովհետև այդ մարմինները նոր կանոնագրի պատրաստության պատճառաբանությամբ երկար ժամանակ է չեն կարողանում ընտրություններ իրականացնել: Եվ այս մարմինների թվում կան նաև բավականին լուրջ գումարներ տնօրինող մարմիններ, հետևաբար կարևոր է նրանց` ընտրված վարչություն ունենալը: Սա ամենակարևոր խնդիրն է: Այս խնդրի կարգավորումը կարող է մեղմել նաև համայքնի մեջ տիրող պառատակտման երևույթը:

Այսօր պառակտում է տիրում, որովհետև համայնքը չունի ընտրված առաջնորդ, չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով էլ կորցրել է միասնականությունը: Մենք այս ընտրություններն ապահովելով կարող ենք վերաշահել և վերագտնել այդ միասնությունը: Եվ այս առումով էլ կարևոր է: Բայց, անշուշտ, ուրիշ երևույթ էլ կա. Թուրքիայի հայության ընդհանուր խնդիրներն ընդգծված կերպով կապված են երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգի հետ: Դա էլ մեզ վրա ազդող երևույթ է: Այսօր մի կողմից Թուրքիան դեմ հանդիման է տնտեսական ճգնաժամին, մյուս կողմից միջազգային քաղաքականության առումով զանազան երկրների հետ խնդիրներ ունեցող երկրի է վերածվել: Այդ բոլորից անմասն չենք մնում նաև մենք: Այսօր միգուցե Թուրքիան լավ շփումներ ունի Ռուսաստանի հետ, փորձում է նաև լավ շփումներ ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ հետ: Սակայն այդ շփումների արդյունքում ավելի շատ թշնամություն և խնդիրներ ստացավ: Այսօր Եգիպտոսը Թուրքիային թշնամի երկիր դարձավ, Սիրիան, բնականաբար, թշնամի երկիր դարձավ, Իրաքը՝ նույնպես: Տարածաշրջանում Թուրքիան բավականին դժվար իրավիճակի մեջ հայտնված երկիր է:

- Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը և հարաբերությունների ջերմացումը  Ձեր կարծիքով ի՞նչ ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար։

- Թուրքիան Հայաստանի դեմ միշտ որդեգրել է վանողական և մերժողական մոտեցում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է: Բայց նույն Ռուսաստանը միևնույն ժամանակ Ադրբեջանին զենք մատակարարող երկրներից է: Հետևաբար մենք՝ հայերս, չենք կարող անվերջ վստահել որևէ գերտերության և ստիպված ենք միշտ մեր ինքնապաշտպանությունն ապահովելու ինքներս: Որքան էլ մեր երկիրը փոքր լինի, որքան էլ մեր ուժերը սահմանափակ լինեն, առաջին հերթին պետք է պատերազմից խուսափենք, պատերազմի տեղի չտալ, բայց եթե արդեն անհրաժեշտություն դառնա և պատերազմն անփուսափելի լինի, ինչ արած, մենք արդեն ապացուցել ենք, որ պատերազմից վախեցող չենք: Այնուամենայնիվ, պատերազմը մարդկության դեմ հանցագործություն է, և մենք մինչև հարկադրված չլինենք պատերազմի ուղին չպետք է ընտրենք: Բայց մեր անվտանգությունն էլ չենք կարող վստահել որևէ մեկին. մենք ենք, որ պետք է ապահովենք այն:

- Բացի ավանդական հայ համայնքից գիտենք, որ գոյություն ունի նաև հայաստանցիների խնդիրը։ Առարկայական լուրջ վտանգներ տեսնու՞մ եք Թուրքիայում հայաստանցիների հետագա ճակատագրի հետ կապված։

- Նրանցից շատերը վերջին երկու տարվա զարգացումներից հետո սկսել են մտածել հայրենիք վերադառնալու մասին, բայց կա նաև մի զանգված, որը փոքրաթիվ չէ և մտադիր չէ վերադառնալ և փորձելու են ամեն գնով մնալ Թուրքիայի մեջ, որովհետև իրենց ունեցած փորձով Թուրքիայի մեջ ավելի հեշտ է աշխատանք ճարել: Այդպիսիք ուզում են շարունակել ապրել և աշխատել Թուրքիայում: Որքան ժամանակ, որ օրինական կարգավիճակ չունեն, նրանք միշտ այդ վտանգն իրենց մաշկի վրա զգալու են, որ կարող է պետության քաղաքականությունը փոխվել և նրանց գոյությունը Թուրքիայում կարող է վերջ գտնել: Սա իրենց համար, անշուշտ, մտատանջություն է, լուրջ մտահգություն և միշտ էլ կա նման հավանականություն: Օրինակ` սիրիացի փախստականները «հրավիրված էին» կարծեք թե Թուրքիա, բայց հիմա նրանց որսում են և հետ են ուղարկում Սիրիա, նույնիսկ այն վայրերը, որտեղ դեռ շարունակում են պատերազմական գործողությունները: Հայաստանցիների մի մասի համար գլխավոր վտանգը Թուրքիայից վտարվելն է: Նրանք խառնամուսնությունների, իրենց սերունդների հայ մնալ-չմնալու ռիսկերը հաշվի են առել, որ ուզում են շարունակել Թուրքիայում ապրել:   

- Վերջերս նկատելի է Հայաստանի քաղաքացիության համար դիմումների աճի միտում։ Այսինքն Թուրքիայի հայերը բավականին շատ են դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ինչո՞վ եք դա պայմանավորում։

- Անշուշտ ապահովության գործոնը պետք է նկատի առնենք, մանավանդ որ Մերձավոր Արևելքի հայ սփյուռքը շատ մեծ դասեր քաղեց Հալեպի մեջ տեղի ունեցածից: Հալեպը մեր կայացած համայնքներից մեկն էր` շատ լավ կազմակերպված մի համայնք, որն այսօր գրեթե գոյություն չունի պատերազմի բերումով: Դա բոլորի համար շատ տպավորիչ օրինակ հանդիսացավ և այդ առումով բացառություն չեն նաև պոլսահայերը: Մեկ այլ գործոն էլ կա. ոմանք համոզված են, որ տիրանալով Հայաստանի Հանրապետության անձնագրին՝ ավելի հեշտ առանց վիզայի հետագայում կկարողանան ճամփորդել դեպի եվրոպական երկրներ: Միգուցե դա էլ մի գործոն է: Բայց կա նաև մի զանգված, որի մասն եմ կազմում ես ինքս, մեզ համար ուղղակի հպարտություն է Հայաստանի քաղաքացի դառնալը և Հայաստանի հետ ավելի օրգանիկ կապ ունենալը, ավելի ուղղակիորեն քաղաքացիության գծով Հայաստանի հետ կապված լինելը մեզ համար ուրախություն է:

- Վերադառնանք այս տարի սպասվելիք թերևս ամենակարևոր իրադարձությանը՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին: Ինչպիսի՞ խմորումներ են տեղի ունենում այդ հարցի շուրջ համայնքում։ Ընդհանրապես համայնքի ներսում ի՞նչ են խոսում, ի՞նչ ակնկալիքներ կան։

- Տարբեր զանգվածներ տարբեր մտավախություններ ունեն: Նախ այս պահին հստակ կա դեռ երկու թեկնածու, մեկը` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մյուսը` Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նրանք երկուսն էլ ունեն իրենց համակիրների շրջանակը, բայց կա ավելի մեծ զանգված, որը նրանց երկուսին էլ դեմ է և փնտրում է երրորդ անուն: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում և գաղտնիք չէ, որ այդ երրորդ անունն էլ այս պահին արդեն հստակ է դառնում հանձին Սեպուհ Սրբազան Չուլջյանի: Նրանց համակրող կարևոր մի զանգված կա, և ներկա պահին այս երեք անուններն են, որ հստակ երևում են: Հետևաբար կարող ենք խոսել դեռ միայն այս երեք անունների շուրջ: Միգուցե չորրորդ անունն էլ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչիյանն է, որը մինչ այդ ընտրվել էր որպես տեղապահ և բացառված չէ, որ նա էլ կառաջադրի իր թեկնածությունը:

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}