Քաղաքական13:30, 17 Սեպտեմբեր 2019
Ի՞նչ հարցեր են քննարկվել Սիրիայի հարցով Անկարայի գագաթնաժողովի ժամանակ

Օգոստոսի 16-ին Անկարայում տեղի ունեցավ Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի առաջնորդների եռակողմ ձևաչափով 5-րդ գագաթնաժողովը:
Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հասան Ռուհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգային թեմաներն են եղել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետից արևելք սահմանի երկայնքով անվտանգության գոտու հիմնումը, Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը և ՄԱԿ-ի միջնորդությամբ սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծում գտնելու հարցերը:
Մոտ 1 ժամ տևած հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին առաջինը ելույթ ունեցած Էրդողանը նախ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը աջակցում են անվտանգության գոտի հիմնելու Անկարայի ծրագրին, որը Թուրքիան պատրաստվում է իրականացնել ԱՄՆ-ի հետ միասին: Էրդողանը նշել է, որ գործընկերներին մանրամասներ է հայտնել անվտանգության գոտու վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ իրենք ծրագրում են այն հիմնել Սիրիայի հյուսիսի՝ Եփրատ գետից արևելք ընկած հատվածում թուրք-սիրիական սահմանին զուգահեռ:
Էրդողանի պատկերացմամբ անվտանգության գոտին պետք է ունենա 450կմ երկարություն: Գոտու ողջ տարածքում Թուրքիան ցանկանում է բնակավայրեր կառուցել (միջազգային դրամահավաքի օգնությամբ), որտեղ պետք է բնակեցնի իր տարածքում ապաստանած սիրիացի արաբ փախստականներին, ովքեր մինչև հիմա ապրում են վրանային ավաններում:
Անվտանգության գոտու վերաբերյալ հարցին պատասխանել է նաև ՌԴ նախագահ Պուտինը՝ ասելով, որ ամեն երկիր իր անվտանգությունն ապահովելու իրավունքը ունի:
Պուտինը հավելել է նաև, որ բոլոր օտար տարրերը պետք է դուրս գան Սիրիայից:
Հանդիպման վերջում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել, որը, ըստ թուրքական աղբյուրի, ներառում է ներքոնշյալ դրույթները.
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մերժում են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ցամաքում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը:
Կողմերը շեշտել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կայունության և անվտանգության կարող են հասնել միայն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա:
Երկրները դատապարտել են օկուպացիայի տակ գտնվող Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը՝ նշելով, որ դա հակասում է միջազգային իրավունքին ու սպառնում տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը:
Կողմերը հավատում են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով սիրիայի ժողովրդի կամքով ու ՄԱԿ-ի աջակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |