Քաղաքական12:06, 06 Սեպտեմբեր 2019
Էրդողանը պայման է դրել Եվրամիության առաջ և սպառնացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիությանն ուղղված սպառնալիքով։ Նա մասնավորապես հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի փախստականների հարցով իր քաղաքականությունը։
«Այս պահին Թուրքիայում 3մլն 650․000 սիրիացի կա։ Անվտանգության գոտու հետ կապված մեր առաջարկը շատ լավն է։ Եթե աջակցելու եք մեզ՝ աջակցեք, եթե ոչ՝ դե կներեք, մենք էլ տիպված կլինենք բացել դարպասները։ Այս բեռը միայն մենք չենք կրելու։ Ոչ Եվրամիությունը, ոչ ողջ աշխարհը մեզ որևէ կերպ չի աջակցում», - հայտարարել է Էրդողանը։
Թուրքական կողմի առաջարկի համաձայն՝ Սիրիայի հյուսիսային սահմանի երկայնքով պետք է կառուցվեն բնակարաններ՝ Թուրքիայում գործող փախստականների ճամբարների ժամանակավոր կացարանների նմանությամբ, որտեղ կարող է ապաստանել առնվազն 1 մլն գաղթական։
Էրդողանի խոսքով՝ դրա շնորհիվ Թուրքիայի բեռը բավականին կթեթևանա, քանի որ երկիրն արդեն բազմաթիվ սիրիացի ու աֆղանստանցի գաղթականներ է ընդունել։ Իսկ այս օրերին դարձյալ գաղթականների մեծ հոսք է սպասվում՝ պայմանավորված Իդլիբում ընթացող զարգացումներով։
Ուստի Էրդողանը շեշտել է․ եթե անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը աջակցություն չգտնի, ապա Թուրքիան հարկադրված կլինի փախստականների առաջ բացել դարպասները դեպի եվրոպական երկրներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |