Քաղաքական16:43, 29 Օգոստոս 2019
Թուրքիայի արդարադատության նախկին նախարարը դուրս է եկել իշխող կուսակցությունից

Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը ամերիկյան «Independent» պարբերականին տված հարցազրույցում հաստատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP-ԱԶԿ) դուրս գալու մասին լուրը:
Լրագրողի հարցին, թե ե՞րբ է դուրս եկել իշխող կուսակցությունից, Էրգինը պատասխանել է. «Այս հարցն անցնենք» և հավելել, որ այս հարցի շուրջ որևէ պարզաբանում չի տալու:
Նշենք, որ Սադուլլահ Էրգինը 2011-2013թթ. եղել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի 22-րդ, 23-րդ և 24-րդ գումարման Հաթայի նահանգից ընտրված պատգամավոր:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Էրգինը իշխող կուսակցությունից դուրս է եկել այն պատճառով, որ հետագայում պաշտոն է զբաղեցնելու Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից ստեղծվելիք կուսակցությունում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |