• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 15:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:42, 27 Օգոստոս 2019

Քեմալական գործիչը ֆաշիզմ է որակել քուրդ քաղաքապետների պաշտոնանկությունը

Քեմալական գործիչը ֆաշիզմ է որակել քուրդ քաղաքապետների պաշտոնանկությունը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) շարունակում է քննադատել թուրքական իշխանությունների կողմից ընդունված Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քուրդ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը:

Այս անգամ CHP-ի Գեբզեյի շրջանային կառույցի ղեկավար Մուսա Յըլմազը Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) շրջանային կառույցի դիմաց ունեցած ելույթում հետևյալն է արձանագրել.

«HDP-ն մեր եղբայրական կուսակցությունն է: Յուրաքանչյուր պահի պատրաստ ենք նրանց կողքին լինելու և սատարելու: Այսուհետ կրկին հավաքվելու ենք ժողովրդավար ուժերի բոլոր միջոցառումներին»:

Քեմալական գործիչը  Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին ժամանակավոր պաշտոնակատարներով փոխարինելու որոշումը  ֆաշիզմ է որակել և հավելել, որ աջակցելու են պաշտոնանկ քաղաքապետներին:

Յըլմազը նշել է, որ իրենց կուսակցությունը և քրդամետ HDP-ն հեղափոխական ուժեր են:

Քեմալական գործչի խոսքերը խիստ քննադատության են արժանացել Թուրքիայի որոշ շրջանակներում: Մասնավորապես «Հայրենիք» (Vatan) կուսակցության Գեբզեի շրջանային կառույցի ղեկավարը արձագանքել է. «Անջատողական, ահաբեկչական կուսակցությունը չի կարող լինել Աթաթուրքի եղբայրը»:

Աղբյուր`    Haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}