• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 15:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:35, 21 Օգոստոս 2019

Արգենտինայում գտնվող Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը քննարկել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությունը

Արգենտինայում գտնվող Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը քննարկել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությունը

Արգենտինայում գտնվող Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը մամուլի ասուլիս են տվել, որտեղ անդրադարձել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությանը։

«110 տարի առաջ  կար սուլթան, որն ամեն տեսակ հանցանք էր գործում։  Հայերը հավատում էին, որ, երբ ընդդիմությունը իշխանության գա, որոշ բաներ կփոխվեն։ Բայց երբ ընդդիմությունը իշխանության եկավ, սուլթանից ավելի դաժան վարվեց՝ իրականացնելով Հայոց ցեղասպանությունը։ Ես քուրդ ընկերներիս զգուշացնում եմ։ Էրդողանից ազատվելը դեռ չի երաշխավորում, որ Թուրքիայում լինելու է դեմոկրատական համակարգ,- ասել է Փայլանը։

Պոլսահայ պատգամավորն  ակնկալել է միջազգային հանրության  օգնությունը՝ Թուրքիայում գոյություն ունեցող համակարգի գործունեությունը դադարեցնելու համար։

Էբրու Գյունայը, նույնպես դատապարտելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը, նշել է.

«Նրանք ովքեր Էրդողանի դեմ են դուրս գալիս, վերջնական արդյունքում կարող են բանտում հայտնվել, խոշտանգվել, կամ սպանվել։ Կարևոր չէ, թե քանի տարեկան են, կամ թե որ էթնիկ խմբին են պատկանում»։

Անդրադառնալով Սիրիայի քրդերի հարցին՝ պատգամավորը նշել է, որ նրանք որևէ վտանգ չեն ներկայացնում Թուրքիայի համար։ Էրդողանը Սիրիայի քրդերի հարցը լոկ գործիք է դարձրել իրենց ճնշելու համար։ Գյունայի կարծիքով՝ այժմ Էրդողանը փորձում է գերտերությունների օգնությամբ իր դիրքերը ամրապնդել տարածաշրջանում։

Աղբյուր`    Haber 7

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}