Հասարակական16:25, 20 Օգոստոս 2019
Մարդինում լարված իրավիճակ է. նահանգապետարանն արգելել է քրդամետ կուսակցության մամուլի ասուլիսը

Մարդինի նահանգապետարանն արգելել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) մամուլի ասուլիսը։ Ասուլիսը պիտի լիներ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության թեմայով։ Նրանք ներկայացնում էին Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP):
Հազարավոր մարդիկ Թուրքիայի Շըրնաք, Սիիրթ, ու Շանլըուրֆա նահանգներից մեկնել էին Մարդին, որպեսզի մասնակցեին այդ ասուլիսին, բայց ոստիկանությունը նրանց թույլ չի տվել մուտք գործել Մարդին։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ դա եղել է Մարդինի նահանգապետարանի հրահանգը։
Մարդինում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Թուրքիայի իշխանությունների վերոնշյալ որոշմանը։ Բողոքի միջոցառումները ճնշվել են ոստիկանական ուժի միջամտությամբ, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել HDP-ի Ադանայի կին պատգամավոր Թուլայ Հաթըմօղուլարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու մեջ։ Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ձերբակալված երիտասարդները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |