• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 15:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:38, 20 Օգոստոս 2019

Human Rəghts Watch-ը պահանջել է վերականգնել 3 քուրդ քաղաքապետների պաշտոնները

Human Rəghts Watch-ը պահանջել է վերականգնել 3 քուրդ քաղաքապետների պաշտոնները

«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններից պահանջել է  անմիջապես իրենց պաշտոններում վերականգնել Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետներին։ Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ հանդիսացող 3 քաղաքապետները ընտրվել էին շուրջ 4․5 ամիս առաջ։

Նյույորքյան իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ ԺԴԿ-ական քաղաքապետների պաշտոնանկության որոշումը բնութագրվել է «ժողովրդի կամքի ոտնահարում և ժողովրդավարության անտեսում»։ 

HRW-ի Եվրոպայի և Միջին Ասիայի հարցերով տնօրեն Հյուգ Վիլյամսոնի գնահատմամբ՝ այդ պաշտոնանկությունը համարժեք է տվյալ քաղաքներում անցկացված քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկմանը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի արևելյան և հարավարևելյան շրջանի երեք ամենակարևոր քրդական քաղաքներում մարտին անցկացված ընտրությունների արդյուքները չեղարկել, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետներին պաշտոնանկ է արել», -ասել է նա։ 

Նշենք, որ ավելի վաղ, ի պաշտպանություն քուրդ քաղաքապետների, հանդես էին եկել Եվրամիության մի շարք պաշտոնյաներ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը։ 

Հիշեցնենք, որ
Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչե Էրթանը և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թյուրքը օգոստոսի 19-ին հեռացվել էին իրենց զբաղեցրած պաշտոններից։ ԺԴԿ-ական քաղաքապետների պարտականությունները ժամանակավորապես կատարելու են նշված նահանգների նահանգապետները։ Քուրդ գործիչները մեղադրվում են քաղաքապետարանի միջոցները ահաբեկչական խմբավորման օգտին ծառայեցնելու և ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ։

Աղբյուր`    dw.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}