Քաղաքական17:54, 19 Օգոստոս 2019
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական կուսակցությունը դատապարտել է քաղաքապետների պաշտոնանկությունը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության»(CHP-ԺՀԿ) կենտրոնական գրասենյակն անդրադարձել է ներքին գործերի նախարարության կողմից Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկությանը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակմանը:
CHP-ի գլխավոր քարտուղար և մամուլի խոսնակ Ֆաիք Օզթրաքը նշել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշումը ոչ թե քաղաքական է, այլ իրավական:
«Համաձայն սահմանադրության՝ ոչ ոք մեղավոր չէ, քանի դեռ չի ապացուցվել իր հանցանքը: Յուրաքանչյուր գործընթաց, որը հարվածի տակ է դնում քվեարկության իրավունքը, հարվածում է նաև Թուրքիային»,-ասել է Օզթրաքը:
Նրա խոսքով` փաստորեն առ ոչինչ է ճանաչվել օրենքի գերակայությունը:
«Ժողովրդավարության մեջ օրենքը պարզ է: Նա, ով ընտրության ճանապարհով է հայտնվում, հեռանա պիտի նույն եղանակով: Իսկ եթե ընտրության ճանապարհով մուտք է գործում և հեռանում ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումով, ապա քվեարկությունն իր իմաստը կորցնում է: Չի կարելի ժողովրդի կամքին հակառակ գնալ»,-ասել է Օզթրաքը:
Նաև հայտնել է, որ իրենք արդարության և ժողովրդավարության կողքին են և հիշեցրել, որ իրենք նույն կերպ են արձագանքել նախկինում, երբ ընտրված վարչապետ Դավութօղլուին ստիպեցին հրաժարական տալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Eurostat-ի տվյալներով՝ միայն մարտին Թուրքիան 10.2 մլրդ եվրոյի ապրանք է ներկրել ԵՄ անդամ երկրներից:

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական «Nefes» թերթի տեղեկացմամ՝ Թուրքիայի բանտերում այժմ կա 403.060 կալանավոր:
Հնդկաստանի քաղաքական գործիչներից Մուրջի Պատելը հայտարարել էր, որ թույլ չեն տա որևէ թուրքական ընկերության գործունեություն Հնդկաստանում։
Թուրքիան ամենաթանկ երկիրն է համարվել սննդամթերքի գնաճի ցուցանիշով։
Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։
«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |