• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 15:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:14, 19 Օգոստոս 2019

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններն արձագանքել են քաղաքապետների պաշտոնակնությանը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններն արձագանքել են քաղաքապետների պաշտոնակնությանը

Թուրքիայում ահաբեկչական կառույցի հետ կապի մեղադրանքով պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետները։ Նրանց փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել նույնանուն նահանգների նահանգապետները։

Պաշտոնանկ եղած քաղաքապետները, որոնք ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամներ են, ընդվզել են ներքին գործերի նախարարության որոշման դեմ։ ԺԴԿ-ական Հասան Քափլանը հայտարարել է․ «Պատերազմի թմբուկները զարկում են։ Այս ընթացքում կտեսնենք, թե ով է բարեկամ, ով՝ թշնամի»։

Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության հետ զրույցում ասել է․ «Մենք կանգնած ենք նոր հեղաշրջման շեմին։ Հեղաշրջումները միայն տանկերով ու թնդանոթներով չեն լինում։ Մենք բոլորս տեսնում ենք, որ հեղաշրջման հարվածը հասցվում է նաև ժողովրդի կամքին, ընտրությունների քվեատուփերին։ Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որը չի տեղավորվում ոչ իրավունքի, ոչ ժողովրդավարության սահմաններում»։

Թանրըքուլուն անդրադարձել է նաև ընդամենը 4․5 ամիս առաջ ընտրված քաղաքապետների՝ պաշտոնից հեռացման հանգամանքին՝ դա որակելով որպես ժողովրդավարության ոտնահարում։ Նա հավելել է, որ այդ քայլով փորձ է արվում զրկել ժողովրդին նույնիսկ արդար քաղաքականության ակնկալիքից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից  հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեջ։

Աղբյուր`    haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}