Քաղաքական15:22, 19 Օգոստոս 2019
ԵԽ Թուրքիայի հարցերով զեկուցող. «Հաջորդ քայլը ո՞րն է, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների պաշտոնանկությու՞նը»

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Թուրքիայի երեք ընդդիմադիր քաղաքապետների պաշտոնանկության որոշումը:
Սոցիալական ցանցում թեմայի վերաբերյալ կատարած գրառման մեջ Փիրին մասնավորապես ասել է․ «Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետները ընտրվելուց 4 ամիս անց ահաբեկչության հետ կապի մեղադրանքով հեռացվել են իրենց պաշտոններից։ Կրկին ժողովրդի կամքի նկատմամբ զրոյական հարգանք։ Հաջորդ քայլը ո՞րն է։ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների պաշտոնանկությու՞նը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու մեջ։ Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |