Հասարակական14:15, 15 Օգոստոս 2019
2019թ․ 7 ամսում շուրջ 77․000 աֆղան միգրանտ է մուտք գործել Թուրքիա

Աֆղանստանից Թուրքիա ապօրինի միգրացիան հետզհետե ինտենսիվանում է։ 2019թ․ առաջին 7 ամիսների ընթացքում այս երկրից 76․898 մարդ է ներգաղթել Թուրքիա։
Գաղթականները ստիպված են ոտքով անցնել շուրջ 3․000 կիլոմետր՝ Իրանի տարածքով Թուրքիա հասնելու համար։ Ներգաղթյալների հոսքը հատկապես մեծանում է ամռան ամիսներին։
Երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով դեպի Եվրոպա ուղևորվող աֆղանները Թուրքիա հասնելուց հետո այլևս չեն կարողանում առաջ գնալ։ Բայց սեփական երրկիր վերադառնալու փոխարեն նրանք հիմնականում վճռում են մնալ ու աշխատանք գտնել այդ երկրում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիայի կառավարման գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ Աֆղանստանից գաղթի ալիքը սկիզբ է առել 2014թ․։ Առաջին տարում Թուրքիա է հասել 12․248 գաղթական, 2015թ․՝ 35․921, 2016թ․՝ 31․360, 2017թ․՝ 45․259, 2018թ․՝ 100․848 գաղթական։
Հաշվի առնելով 2019թ․ յոթ ամսում երկիր մուտք գործած աֆղան ներգաղթյալների թիվը՝ ենթադրվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կգերազանցի 2018թ․ ցուցանիշը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ձերբակալված երիտասարդները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |