Տարածաշրջան11:25, 08 Օգոստոս 2019
Իսրայելի արտգործնախարար. «Ոչ մենք ենք Էրդողանին սիրում, ոչ էլ նա մեզ»
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ծոցի երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտություն մասին: Այդ համատեքստում Կացը օրինակ է բերել Թուրքիայի և Էրդողանի հետ ունեցած հարաբերությունները։
Կացն ընդգծել է, որ չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև առկա իրական թշնամանքին՝ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները շարունակվում են։
Իսրայել Կացը մասնավորապես նշել է. «Ոչ մենք ենք Էրդողանին սիրում, ոչ էլ Էրդողանը մեզ։ Ծոցի մյուս երկրներն էլ չեն սիրում նրան»։
Ըստ Իսրայելի արտգործնախարարի՝ Սիրիական ճգնաժամից հետո, Իսրայելում գտնվող Հայֆայի օդանավակայանն ավելի նախընտրելի է դարձել Թուրքիայից Ծոցի երկրների հետ առևտուր իրականացնողների համար, որոնց թվում են նաև Էրդողանի ընտանիքից որոշ անդամներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |