Տարածաշրջան13:47, 02 Օգոստոս 2019
Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով Թուրքիան հավակնություններ ունի Սիրիայի հողերի նկատմամբ
Պենտագոնի նախկին պաշտոնյա, վերլուծաբան Մայքլ Ռուբինը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ անդառանում է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության իրական նպատակների մասին։
Հոդվածի առաջին մասում հեղինակն անդրադառնում է Սիրիայում Թուրքիայում վարած քաղաքականությանն (մասնավորապես Սիրիայում ստեղծվելիք անվտանգության խնդիրը)։ Երկրորդ մասում խոսվում է Թուրքիայում գործունեություն ծավալող «Քուրդիսատնի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մասին:
Հոդվածի անվանումն է «Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի ցանկության բուն նպատակը ահաբեկչության դեմ պայքարը չէ»։
Ըստ Ռուբինի՝ Թուրքիայի իրական նպատակը Սիրիայի հողերին և տեղի բնական պաշարներին տիրանալն է։
«Թուրքիայի համար մոտիվացիան՝ հողն է։ Օրինակ Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին նահանգում իրականացված ռազմական գործողությունը առնչություն չուներ ահաբեկչության դեմ պայքարի հետ։ Թուրքիան այնտեղ էթնիկ զտումներ իրականացրեց։ Թուրքիայի համար երկրորդ մոտիվացիան այն է, որ ռազմական գործողությունները Էրդողանի համար յուրատեսակ գործիք են` սեփական անհաջողությունները կոծկելու համար։ Այդ անհաջողություններից մեկն այն է, որ Էրդողանը կորցրեց Ստամբուլը, իսկ տնտեսական վիճակը Թուրքիայում վատացավ»։
Երկրորդ մասում խոսվում է PKK-ի մասին։ Ռուբինի հոդվածը հրապարակած թուրքական կայքի զարյույթն է առաջացնում հատկապես այն, որ ամերիկացի վերլուծաբանը PKK-ն ահաբեկչական չի համարում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Արտահանումն իրականացվում է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտուրը կասեցնելու մասին որոշմանը ֆոնին:
Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |