• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 23:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:49, 30 Հուլիս 2019

Տարեսկզբից մինչ օրս Թուրքիայում 144 անօրինական գաղթական է զոհվել

Տարեսկզբից մինչ օրս Թուրքիայում 144 անօրինական գաղթական է զոհվել

2016թ․-ից մինչ օրս անկանոն միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում 795․875 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել։ Միաժամանակ ձերբակալվել է անօրինական գաղթի 18․775 կազմակերպիչ։ Նրանցից 4․883-ը կալանավորվել են։ Իսկ 2019թ․ տարեսկզբից առ այսօր հայտնաբերվել է 177․654 անօրինական գաղթական, ձերբակալվել է 4․542 կազմակերպիչ, կալանավորվել՝ 927-ը։

Թուրքական մամուլի համաձայն՝ Թուրքիան գաղթականների համար մեծ մասամբ որպես տարանցիկ երկիր է ծառայում։ Գաղթականների անօրինական տեղաշարժի կազմակերպիչները իրենց ծառայությունների դիմաց պահանջում են 500-ից 7000 եվրո։ Ընդ որում՝ 7000 եվրո վճարող միգրանտները տեղափոխվում են շքեղ զբոսանավերով, իսկ 500 եվրո վճարողները ստիպված են հարմարվել ուղևորության անմարդկային պայմաններին։

Գաղթականների և կազմակերպիչների միջև ֆինանսական հարցերը կարգավորվում են ծայրահեղ գաղտնիության պայմաններում։ Միջազգային զեկույցների համաձայն՝ գաղթականների անօրինական տեղաշարժի կազմակերպումը թմրանյութերի շրջանառությունից և ահաբեկչությունից հետո երրորդ ամենաեկամտաբեր անօրինական գործունեությունն է աշխարհում։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ 2019թ․ ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել, ցրտից մահացել կամ ծովում խեղդվել է 144 անօրինական միգրանտ։

Այսպես, Թուրքիայից Եվրոպա անցնել ցանկացող 28 գաղթական 2019թ․ խեղդվել է ծովում։ Նշենք, որ անցյալ տարի ծովում խեղդված գաղթականների թիվը կազմել էր 93, 2017թ․՝ 56, 2016թ․՝ 192, 2015թ․՝ 279։ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհված անօրինական գաղթականների թիվը կազմել է 64։ Ցուրտ եղանակի պատճառով մահացածների թիվը կազմել է 52։  Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների,  Թուրքիայի փրկարարական ծառայությունները այս տարվա ընթացքում  ծովում խեղդվելուց փրկել են 16․724 անօրինական  գաղթականի։

 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
15:08, 16 հուլ
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ստամբուլում ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար տղաների են ծեծել ու ձերբակալել
13:52, 16 հուլ
Ստամբուլում ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար տղաների են ծեծել ու ձերբակալել

Ձերբակալված երիտասարդները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ
15:28, 15 հուլ
Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)
UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։

Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը
Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը

Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ
Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։

Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում
Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում

Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}