• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 23:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:53, 18 Հուլիս 2019

Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Ավստրալական «Walk Free Foundation» հասարակական կազմակերպությունը հրապարակել է 2018թ․ «Համաշխարհային ստրկության ինդեքս» ամենամյա զեկույցը։

Ըստ այդմ՝ 2018թ․ դրությամբ աշխարհում 40․3 մլն ժամանակակից ստրուկ կա, որոնցից 509․000-ը՝ Թուրքիայում։ Թուրքիայի յուրաքանչյուր 1000 բնակչից 6-7-ը ստիպողաբար աշխատում կամ ստիպողաբար ամուսնանում է, ինչը որակվում է որպես «ժամանակակից ստրկություն»։

Զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիան մեկն է «Մեծ քսանյակի» անդամ այն 12 երկրներից, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում՝ պարզելու համար, թե արդյոք իրենց ձեռք բերած ապրանքների ու ստացած ծառայությունների  ոլորտում հարկադրաբար աշխատող մարդիկ կան։ Թուրքիայի ձեռք բերած ապրանքների արտադրության ոլորտում ժամանակակից ստրկության առկայության ռիսկը մեծ է հատկապես էլեկտրոնիկայի, հագուստի, կակաոյի, բամբակի և բրնձի արտադրությունում։ Տարեկան կտրվածքով Թուրքիա ներմուծվող այդ ապրանքատեսակների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 5 մլրդ դոլար։

Ըստ զեկույցի՝ 2016-2018թթ․ ընթացքում Թուրքիայի կառավարությունը որևէ առաջընթաց չի գրանցել ժամանակակից ստրկության դեմ պայքարում։ Հավելենք, որ 2016թ․ Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանում 3․6 մլն ժամանակակից ստրուկ կար։ Ընդ որում, միայն Թուրքիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում այդ թիվը կազմում էր ընդհանուրի 39-ը տոկոսը։

 

Աղբյուր`    tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
15:08, 16 հուլ
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ստամբուլում ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար տղաների են ծեծել ու ձերբակալել
13:52, 16 հուլ
Ստամբուլում ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար տղաների են ծեծել ու ձերբակալել

Ձերբակալված երիտասարդները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ
15:28, 15 հուլ
Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)
UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։

Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը
Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը

Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ
Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։

Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում
Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում

Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}