• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 02:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:58, 18 Հուլիս 2019

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Պենտագոնի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Պենտագոնի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ի՝ F-35 ռազմական ինքնաթիռների նախագծի հետ կապված որոշմանը։ ԱԳՆ ինտերնետային կայքում տեղ գտած հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Այսօր՝ հուլիսի 17-ին, Սպիտակ տունն ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել են մեր երկիրը F-35 ինքնաթիռների նախագծից հեռացնելու մասին՝ պայմանավորելով դա S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարմամբ։ Այդ միակողմանի քայլը հակասում է դաշնակցության ոգուն և որևէ արդարացի հիմնավորում չունի»։

Նախարարությունը անարդար է համարել F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից Թուրքիայի հեռացումը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը անպատասխան է թողել այս հարցի ուսումնասիրության համար ՆԱՏՕ-ի մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու իրենց առաջարկը։ Թուրքական կողմը այդ հանգամանքը որակել է որպես ԱՄՆ-ի կանխակալության և խնդիրը համատեղ լուծելու ցանկության բացակայության ակնհայտ ապացույց։

Հայտարարությամբ նաև կոչ է արվել ԱՄՆ-ին՝ հավատարիմ մնալ Օսակայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում նախագահներ Էրդողանի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Կոչ ենք անում ԱՄՆ-ին հրաժարվել այս սխալից, որը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր ռազմավարական հարաբերություններին», - ասված է հայտարարությունում։


Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Պենտագոնը պաշտոնապես հայտարարել էր F-35 ինքնաթիռների նախագծից Թուրքիային դուրս թողնելու որոշման մասին։ Ծրագրից Թուրքիային վերջնականապես հեռացնելու գործընթացը կմեկնարկի հուլիսի 31-ին։

 

 

Աղբյուր`    yenisafak.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}