• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 23:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:55, 11 Հուլիս 2019

Թուրքիայում սոցհարցում է անցկացվել այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ

Թուրքիայում սոցհարցում է անցկացվել այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ

Թուրքիայի «Kadir Has» համալսարանը երկրի արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ սոցհարցում է անցկացրել: Հարցումն իրականացվել է Թուրքիայի 26 նահանգներում 18 տարեկանից բարձր 1000 քաղաքացիների շրջանում: Սոցհարցումն ուշագրավ  տեղեկություն է տալիս Թուրքիայի քաղաքացիների՝ երկրի արտաքին քաղաքականության մի շարք հարցերում ունեցած պատկերացումների ու կարծիքների մասին:

Աչքի է զարնում այն հանգամանքը, որ հարցվածների զգալի մասը չի լսել կամ տեղեկացված չէ այնպիսի կարևոր հարցերի մասին, որոնք այս շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության կիզակետում են գտնվում և ազդեցություն ունեն Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-ԱՄՆ, ինչպես նաև տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների վրա:

Սոցհարցման մեջ անդրադարձ է եղել ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերին, որոնք Ռուսաստանն առաջիկայում մատակարարելու է թուրքական կողմին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային մատակարարվելիք F-35 նոր սերնդի մարտական օդանավերին։

Վերոնշյալ զինատեսակների մասին հարցումները պատահական չեն, քանի որ S-400-ների առնչությամբ ռուս-թուրքական գորածքը խիստ սրել է թուրք-ամերիկյան հարաբերությունները։ ԱՄՆ-ն արդեն բազմիցս հայտարարել է, որ F-35-ները Թուրքիային չեն մատակարարվի, եթե թուրքական կողմը չհրաժարվի S-400-ներից։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 37.4%-ը ընդհանրապես չի լսել S-400-ների մասին, 19.6%-ը պարզապես «հրթիռ» պատասխանն է տվել, 10%-ը նշել է, որ Ռուսաստանի հրթիռներ են, իսկ 7.3%-ը՝ ռուսական ՀՕՊ համակարգեր: Ինչ վերաբերում է F-35-երին, ապա 41.1%-ը չի լսել դրա մասին 22.9 տոկոսը պատասխանել է ռազմական ինքնաթիռ, 17%-ը պարզապես ինքնաթիռ, միայն 11.6%-ն է այն ասոցացրել ԱՄՆ-ի հետ: Պետք է նշել, որ մեծամասնությունը՝ 59.7% էլ չի լսել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի մասին:

Այսպիսի պատկեր է նաև հարևան երկրների հետ ունեցած կոնֆլիկտներին վերաբերող մի շարք հարցերում: Այսպես հարցվածների զգալի մասը չգիտի, թե ինչ  են Մանբիչը և Իդլիբը՝ համապատասխանաբար 41.7 և 41.2%-ը: 32.1 և 33.1%-ը համապատասխանաբար նշել են որ Մանբիչը և Իդլիբը քաղաքաներ են հարևան Սիրիայում: Միայն 5.7 տոկոսն է ասել, որ Մանբիչը քաղաք է Սիրիայում, որի ուղղությամբ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացրել:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունում վերջին շրջանում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող նավթի որոնման և հորատման աշխատանքների հետևանքով առաջացած թնջուկը: Չնայած թեմայի կարևորությանը և հնչեղությանը բացարձակ տնտեսական գոտու մասին չի լսել հարցվածների 87.9 տոկոսը:

Հարցումը նաև ցույց է տալիս, որ տարիներ շարունակ իշխանությունների քարոզչությունը որոշ հարցերում արդյունք է տվել: Դա մասնավորապես վերաբերում է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդերի ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) և վերջինիս քաղաքական թևի (PYD)-ի վերաբերյալ հարցերին:

Հարցվածների 56.5 տոկոսը կարծում է, որ YPG-ն «ահաբեկչական կազմակերպություն է», 3,8 տոկոսը՝ Սիրիայի ահաբեկչական կազմակերպություն, 3,5 տոկոսը՝ կազմակերպություն, 3.4 տոկոսը՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևը։ 2 տոկոսը՝ Սիրիայի ՔԲԿ-ականներ, 1.9 տոկոսը՝ Սիրիայի զինված բանակ, ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելով ահաբեկչական կազմակերպություն։ Այս բոլոր պատասխանները իշխանությունների պաշտոնական տեսակետի մաս են կազմում:

Զարմանալի չէ, որ մեծ մասը՝ 51.4%-ը, աջակցում է Թուրքիայի սահմաններից դուրս (Սիրիա, Իրաք) ռազմական գործողությունների անցկացմանը: Նշենք, որ այդ գործողությունները ներկայացվում են որպես ահաբեկչության դեմ պայքար:

Սոցհարցման մեջ ներառվել են նաև այնպիսի հարցրեր, որոնք ներկայացնում են, թե ԹՀ քաղաքացիներն ինչ ընկալումներ ու պատկերացումներ ունեն Թուրքիայի մասին:  32.9%-ը կարծում է՝ Թուրքիան իսլամական երկիր է, 28.5%-ն առանձնահատուկ երկիր է համարում, 17.6%-ը՝ եվրոպական, 16.3%-ը՝ մերձավորարևելյան:

Այս պատասխաններն ակնհայտորեն արտացոլում են հարցվածների կուսակցական պատկանելությունը, նրանց պատկերացումներն աշխարհում Թուրքիայի ունեցած տեղի և դերի մասին: Թուրքիայի իսլամական երկիր համարողների 49%-ը իրեն ասոցացնում է իշխող ԱԶԿ-ի հետ, որը իսլամական ուղղվածությամբ կուսակցություն է: Եվրոպական երկիրը համարողներից 32%-ը արևմտամետ համարում ունեցող քեմալական ԺՀԿ համակիր է:

Թուրքիայի արտաքին քաղաքական ուղղվածության առումով ԹՀ քաղաքացիների մեծ մասը շարունակում են կարծել, որ երկիրը պետք է անդամակցի ԵՄ-ին: ԵՄ անդամակցությունը աջակցում են հարցվածների 61.1 տոկոսը՝ նախորդ տարվա 55,1 տոկոսի համեմատ: Չնայած վերջին շրջանում «Ս-400» համակարգերի պատճառով ՆԱՏՕ-ի հետ լարվածությանը և անդամակցության դադարեցման շուրջ շահարկումներին՝ հարցվածաների 60.8 տոկոսը աջակցում է այն տեսակետը, որ Թուրքիան պետք է շարունակի ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Նախորդ տարիներին ևս մեծամասնությունը կողմ է եղել անդամակցության շարունակմանը:

Սոցհարցումը չի շրջանցել նաև Հայաստանին, որը 5-րդն է եղել Թուրքիային սպառնալիք հանդիսացող երկրների ցանկում:

Թեմային առնչվող մանրամասները այստեղ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄԷ նախագահն Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա
12:42, 16 հուլ
ԱՄԷ նախագահն Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

Նշվում է, որ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան և ԱՄԷ-ն զուգահեռ ջանքեր են գործադրում Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
13:55, 15 հուլ
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Թուրքիան և Կատարն ազգամիջյան համաձայնագիր են ստորագրել
17:52, 14 հուլ
Թուրքիան և Կատարն ազգամիջյան համաձայնագիր են ստորագրել

Այսուհետև կողմերը կհամագործակցեն երրորդ երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)
UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։

Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը
Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը

Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ
Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։

Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում
Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում

Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}