Քաղաքական12:42, 16 Հուլիս 2025
ԱՄԷ նախագահն Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի հանրային կապերի վարչության նորանշանակ ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։ Նշվում է, որ Ալ Նահյանը Թուրքիա կմեկնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Դուրանը նշել է, որ Թուրքիայում կկայանա երկու երկրների միջև 2023-ին ստեղծված «Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի» առաջին նիստը։ Նա նաև նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացումը և մտքեր կփոխանակեն տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ։
Թուրքական ընդդիմադիր «t24» լրատվական կայքը նշում է, որ Նահյանի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան և ԱՄԷ-ն զուգահեռ ջանքեր են գործադրում Սիրիայի ու Իսրայելի, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Կայքը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին հանդիպել էին Աբու Դաբիում։
Աղբյուրը նաև շեշտել է, որ Անկարան Երևանի հետ կարգավորման գործընթացը կապում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հետ ու հիշեցնում, որ Էրդողանն էլ այս ամսվա սկզբին առանձին հանդիպել էր Փաշինյանի և Ալիևի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |