Քաղաքական12:18, 10 Հուլիս 2019
Հունաստանի արտգործնախարար․ «Թուրքիան պիտի դուրս գա չարաճճի երեխայի կերպարից»

Հունաստանի նորանշանակ արտգործնախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։
«Թուրքիան արդեն երկար ժամանակ է՝ սադրիչ պահվածք է դրսևորում։ Սկսել եմ մտածել, որ նրանք չափում են Հունաստանի համբերությունը։ Նախընտրական շրջանում Թուրքիայի նման պահվածքը անսպասելի չէ։ Սակայն վերջերս տարածաշրջանում լարվածությունը մեծացավ էներգետիկ խնդրի պատճառով։ Անհիմն պահանջներ չենք ընդունելու և ակնկալում ենք, որ մեր հարևանը ողջամիտ և միջազգային իրավունքին հարիր վարք կդրսևորի»,- ասել է հույն նախարարը։
Անդրադառնալով բացառիկ տնտեսական գոտու հարցին՝ Դենդիասը նշել է, որ այն պատկանում է միայն Կիպրոսին։ «Թուրքիան պետք է հիշի, որ Կիպրոսը Եվրամիության անդամ ինքնիշխան պետություն է։ Միջազգային իրավունքի խախտումը Թուրքիային ոչինչ չի տա։ Թուրքիան պետք է դուրս գա չարաճճի երեխայի կերպարից և որդեգրի լուրջ պահվածք»։
ԴԵռ նախընտրական շրջանում նախարար Դենդիասը նշել էր, որ Հունաստանը ցանկանում է իր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի դեպքում որևէ զիջման չի գնա իր ինքնիշխանության պահպանման հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |