Իրավական10:40, 09 Հուլիս 2019
ԵԽ հանձնակատար․ «Երբ մարդու իրավունքները չեն հարգվում Թուրքիայում, մարդիկ էլ իրենց ապահով չեն կարող զգալ»
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել Թուրքիային ապահովել դատական համակարգի անկախությունն ու պաշտպանել մարդու իրավունքների համար պայքարող իրավապաշտպաններին։
Միյատովիչը գրավոր հայտարարություն է տարածել՝ ամփոփելով նախորդ շաբաթ Թուրքիա կատարած իր այցի արդյունքները։
«Թուրքիան շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկի՝ վերականգնելու դատական համակարգի նկատմամբ վստահությունը: Պետք է վերականգնել այն վնասը, որը հասցվել է համակարգին «արտակարգ դրության» ռեժիմի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ։
ԵԽ հանձնակատարն ընդգծել է, որ մարդու իրավունքների խախտումները Թուրքիայում ամենից հաճախ գրանցվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում հարուցված քրգործերով։
«Թուրքիան իրավունք ունի պայքարելու ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ։ Սակայն չի կարելի անվտանգություն ապահովել՝ առանց մարդու իրավունքները հարգելու։ Երբ մարդու իրավունքները չեն հարգվում, մարդիկ էլ իրենց ապահով չեն կարող զգալ։ Ահաբեկչության դեմ պայքարելիս մարդու իրավունքների ոտնահարումը վնաս է հասցնում իրավական պետության ու դատական համակարգի նկատմամբ վստահությանը», - նկատել է տվել Միյատովիչը։
Նա հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ևս քննադատել է Թուրքիային ահաբեկչության և կազմակերպված հանցավոր խմբերին անդամակցելու մասին դրույթներում առկա շատ ընդհանուր, ոչ կոնկրետ ձևակերպումների համար։
ԵԽ հանձնակատարը ողջունել է դատական համակարգում բարեփոխումներ կատարելու Թուրքիայի ծրագրերը, բայց ընդգծել է, որ անհրաժեշտ է սահմանադրության շրջանակներում ապահովել դատական համակարգի անկախությունը և արդար դատավարությունների անցկացումը։
Միյատովիչը նաև նշել է, որ ժողովրդավար հասարակություն ունենալու համար կարևոր է մարդու իրավունքների պաշտպանների ազատ գործունեությունը։ Այս առումով նա քննադատել է Թուրքիային, որտեղ պաշտոնյաները ճնշումներ են գործադրում մարդու իրավունքների համար պայքարող իրավապաշտպանների վրա և նրանց դեմ դատի տալիս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Գեներալների ազատ արձակման համար հիմք է հանդիսացել մշտական հիվանդությունները, ծերությունը և հաշմանդամությունը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |