• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 13:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն17:10, 08 Հուլիս 2019

Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում. Շվեդիայի ԱԳՆ-ի հերքումը

Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում. Շվեդիայի ԱԳՆ-ի հերքումը

Օրերս թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել՝ պնդելով, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրյոմը հուլիսի 5-ին տեղի ունեցած մի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «մեր կառավարության համար դժվար է 1915թ. հայերի և ասորիների ցեղասպանության մասին պնդումներն ընդունել»  և ավելացրել, որ որևէ երկրի ցեղասպան հայտարարելու համար հարկավոր են հիմնավոր ապացույցներ:

Շվեդ նախարարի վերոնշյալ հայտարարության հավաստիությունը պարզելու համար Ermenihaber.am-ը հարցում է ուղարկել Շվեդիայի արտգործնախարարություն, ինչին ի պատասխան Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էլին Թիբելլը հայտնել է, որ նախարարը նման հայտարարությամբ հանդես չի եկել և վերոնշյալ հրապարակումները չեն արտացոլում իրականությունը: Թիբելլը նաև ներկայացրել է մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի խոսքի տեքստը, որում ցեղասպանության ճանաչման հարցին անդրադառնալիս վերջինս մասնավորապես ասել է.

«Այն հարցը, թե ինչպես պետք է որևէ կառավարություն որակի պատմական զանգվածային բռնությունները, պարունակում է միջազգային իրավունքի, ինչպես նաև սահմանադրական, քրեական և քաղաքական ասպեկտներ: Նախկինում բազմիցս ասել եմ, որ սա բարդ հարց է: Ելնելով խնդրի բարդ էությունից՝ կառավարությունը մի քանի տարի առաջ դիմել էր փորձագետի՝ հարցն ուսումնասիրելու խնդրանքով: Փորձագետն էլ իր զեկույցում նշել է, որ քանի որ հարցը շատ բարդ է, ուստի կառավարությունների մեծ մասը նախընտրում է պատմական զանգվածային այդ բռնությունները ցեղասպանություն չանվանել»:

Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել էր դեռևս 2010 թվականին: Ի տարբերություն օրենսդիր մարմնի՝ Շվեդիայի ԱԳ նախարարը թե՛ 2018-ին, թե՛ 2019-ին մի քանի անգամ հայտարարել է, որ երկրի կառավարությունը չի կարող կատարվածը ցեղասպանություն որակել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։

Թուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետ
Թուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետ

Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:

Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (Լուսանկարներ)

Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:

Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ
Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ

Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}