Քաղաքական12:42, 03 Հուլիս 2019
Էրդողանը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Չինաստան, որտեղ դռնփակ հանդիպում է ունեցել նախագահ Սի Ծինփինի հետ:
Մինչ Սի Ծինփինի հետ հանդիպումը լրագրողներին տված հարցազրույցում Էրդողանը նշել, որ թուրք-չինական համագործակցությունը ուժեղացնելու համար մեծ ներուժ կա: Նա հատկապես կարևորել է 1 մլն չինացի զբոսաշրջիկների բերած նպաստը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Էրդողանը այնուհետև նշել է, որ աշխարհը լուրջ մարտահրավերների և սպառնալիքիների առջև է: Նրա խոսքով` խաղաղությունը և կայունությունը խաթարվում են:
«Միջազգային նոր համակարգ է անհրաժեշտ: Այստեղ մեծ բաժինը ընկնում է Թուրքիայի և Չինաստանի վրա: Մենք մեծապես աջակցում ենք «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը (խմբ.` չինական ռազմավարական նախաձեռնություն)»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև շեշտել է, որ Թուրքիան նույնպես նպաստում է Պեկին-Լոնդոն կապին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |