Հասարակական11:15, 03 Հուլիս 2019
Տարոն Աճեմօղլուի ընկերը պատմել է թուրքական վարժարանում նրա հետ պատահած միջադեպի մասին

Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուի ուսանողական տարիներին տեղի ունեցած մի դեպքի մասին իր թուրք ընկերոջ լուսաբանումը քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում:
Աճեմօղլուի ուսանողական տարիների ընկերը` Սարուհան Դողանը, թուրքական «Mekteb-i Sultani» հեռուստածրագրի ժամանակ պատմել է` թե ինչպես է իրենց դասախոսը Տարոնի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորել:
Այդ միջադեպի հետ կապված Սարուհան Դողանն ասել է.
«1980թ. սեպտեմբերից հետո (խմբ.` այդ օրը Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում) կրթական հաստատություններում ֆաշիզմի քամին էր տարածվում: Մեր ուսուցիչներից ոմանք այդ հոսանքի տակ ընկան: Նրանք առաջնորդվում էին «պահպանողական մշակույթ ներդնենք, մեր երիտասարդությունը հանկարծ կոմունիստ չդառնա» գաղափարներով: Մեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ ոտքի է կանգնեցնում մեր ընկերներից մեկին (Տարոն Աճեմօղլուին) և հարցնում նրա անունը, թեև լավ գիտեր անունը: Մեր ընկերը պատասխանում է` Տարոն: Ուսուցիչն ասում է. «Թուրքը այդպիսի անուն չունի, սրանից հետո քո անունը Սուլեյման է» և իր տեղը նստեցնում»:
Դողանը պատմում է, որ տարիներ անց Աճեմօղլուն ընկերներին ասել է` «այդ օրը սպասում էի, որ ձեզնից մեկը վեր կկենար և ինչ-որ բան կասեր, սակայն ոչ ոքդ վեր չկացավ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ձերբակալված երիտասարդները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |