• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 23:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:33, 02 Հուլիս 2019

Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող 4 երկրներից մեկն է

Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող 4 երկրներից մեկն է

Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող չորս երկրներից մեկն է։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ներքին հետախուզության համար պատասխանատու Սահմանադրության պահպանման գերատեսչությունը (BFV)։

2018թ․ վերաբերյալ BFV-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիայի լրտեսական գործունեության մեջ գլխավոր դերը կատարում է այս երկրի Ազգային հետախուզական ծառայությունը (MİT)։

387 էջանոց ամբողջական զեկույցից հրապարակվել է 50 էջանոց անգլերեն հակիրճ տարբերակը։ Զեկույցի լրտեսության և հետախուզության բաժնում մեծ տեղ է հատկացվել Գերմանիայում MİT-ի գործունեությանը։

Արձանագրվել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու Թուրքիան շատ ակտիվ լրտեսական գործունեություն են ծավալում Գերմանիայում՝ այդ երկրի նկատմամբ քաղաքական, տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական առավելություններ ձեռք բերելու նպատակով։ Զեկույցում նշվել է, որ թուրքական հետախուզությունը հատկապես կենտրոնացած  է Գերմանիայում ապաստանած և Թուրքիայում որպես հակակառավարական կամ ահաբեկչական բնութագրվող խմբավորումների կամ անհատների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու վրա։ Բայց միևնույն ժամանակ Թուրքիայի հետախուզությունը Գերմանիայում փորձում է նաև իր ազդեցությունն ունենալ երկրի քաղաքական անցուդարձի և գերմանական հասարակությունում վճռորոշ ձայն ունեցող անձանց վրա։

Գերմանիայի ներքին հետախուզական ծառայությունը որպես առևանգում է բնութագրել «Գյուլենական համայնքին» անդամակցելու մեջ մեղադրվող անձանց՝ Գերմանիայից կամ այլ երկրներից բռնի ուժով Թուրքիա վերադարձնելուն ուղղված MİT–ի գործողությունները։ Ըստ զեկույցի՝ թուրքական հետախուզական կառույցներն այս կամ այն չափով կապված են Անկարայի և երկրի իշխող կուսակցության հետ և Բեռլինում ու այլ եվրոպական մայրաքաղաքներում Անկարային աջակցող ուժեր են փնտրում։

Աղբյուր`    tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}