Մշակութային11:14, 02 Հուլիս 2019
Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում բացել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի (Տերտերյան) լուսանկարների ցուցահանդեսը։
Նախագահի աշխատակազմը, Արա Գյուլեր թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցելով, կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը, որն արդեն ներկայացվել էր Լոնդոնում և Փարիզում։
Ճապոնիայում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Արա գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա պատմական Տոֆուկու-ջի տաճարում կգործի հունիսի 30-ից հուլիսի 10-ը, իսկ Կիոտոյի ժամանակակից ազգային արվեստի թանգարանում` մինչև հուլիսի վերջ։
Էրդողանը հիշեցրել է, որ Արա Գյուլերը, ով հայտնի է «Լեիկայի վարպետ» ("Master Of Leica") անվամբ և աշխարհում 7 ամենալավ լուսանկարիչներից մեկն է համարվում, մահացել է 2018թ. հոկտեմբերի 17-ին:
«Ինձ համար պատիվ է` անձամբ բացելու Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը, որը վերջին տարիներին մեր երկրի ամենահաջողակ արվեստագետներից է: 90 տարվա կյանքի ընթացքում Արա Գյուլերի նկարած լուսանկարները դարձել են Թուրքիայի, մասնավորապես Ստամբուլի տեսողական հիշողությունը»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է Արա Գյուլերի այն խոսքերը, որ ինքն իրեն բնութագրել է որպես «ֆոտո-լրագրող, ով պատմությունը գրում է ֆոտոապարատով» և հավելել, որ Գյուլերը մինչև վերջին շունչը իրենց համար և ողջ մարդկության համար ձեռքը չի հանել լուսանկարչական ապարատի կոճակից:
«Արա Գյուլերի կեսդարյա մասնագիտական կյանքի ընթացքում արված լուսանկարներն այսօր աշխարհի տարբեր կողմերում գտնվող թանգարանների, հավաքածուների, ալբոմների, ցուցահանդեսներում զբաղեցնում են իրենց տեղը»,- ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։
Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։
Ֆիդան. «Ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների շնորհիվ տարածաշրջանային խաղաղության առումով շատ լավ պատկեր է ձևավորվել»:
Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ Իսպանիայում ու Հունաստանում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում:
Մարկո Ռուբիոյի հետ զրույցում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում անել այն, ինչն իր պատասխանատվության շրջանակներում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |