Քաղաքական10:20, 27 Հունիս 2019
Քեմալականները Իմամօղլուի հաղթանակի համար հատուկ շնորհակալություն են հայտնել են քրդամետ կուսակցության առաջնորդին

Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Յըլդըրըմ Քայան թուրքական մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ բոլորին շնորհավորել է իրենց կուսակցությունից առաջադրված Էքրեմ Իմամօղլուի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:
Ընտրություններին իրենց թեկնածուին աջակցելու համար պատգամավորը հատուկ շնորհակալություն է հղել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) բանտարկված նախկին համանախագահ-համահիմնադիր Սելահեթթին Դեմիրթաշին:
«Ամենամեծ շնորհակալությունը ցանկանում ենք նրան հայտնել. նա, մի կողմ թողնելով իր իր իրավունքների պաշտպանությունը, մտածել է հասարակության ազատության համար: Շնորհակալություն եմ հայտնում բանտից «Թուրքիան հաշտության կարիք ունի, ժողովրդավարության կարիք ունի» ուղերձը հղած ու ժամանակին այստեղ պատգամավորական գործառույթներ իրականացրած Սելահաթթին Դեմիրթաշին»,- ասել է Քայան:
Վերջինիս խոսքերը ծափահարություններով են ընդունվել մեջլիսի դահլիճում նստած ԺՀԿ-ական ու ԺԴԿ-ական պատգամավորների կողմից:
Նշենք, որ թե՛ մարտի 31-ին Ստամբուլում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, և թե՛ հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի կրկնական ընտրություններին քրդամետ ԺԴԿ-ն թեկնածու չէր առաջադրել: ԺԴԿ-ն սատարել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին, ինչն էլ մեծապես նպաստել էր վերջինի հաղթանակին: ԺԴԿ-ի հիմնադիր ու նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը բանտից կոչ էր արել Ստամբուլում բնակվող քրդերին ու իր կուսակցության համակիրներին պաշտպանել Իմամօղլուի թեկնածությունը՝ այդպիսով թույլ չտալով, որ քաղաքապետ ընտրվի իշխող կուսակցության առաջադրած թեկնածուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |