Քաղաքական07:10, 27 Հունիս 2019
Էրդողան. «Թրամփի հետ զրույցներից տպավորություն չեմ ստացել, որ պատժամիջոցներ կկիրառվեն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ քսանյակի (G-20) համաժողովին մասնակցելու նպատակով Ճապոնիա մեկնելուց առաջ հանդիպել է լրագրողների հետ: Լրագրողները հետաքրքրվել են ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի Թուրքիային մատակարարվելուց հետո Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցների մասին: Թուրքիայի նախագահը ի պատասխան ասել է, որ ինքը ԱՄՆ-ի նախագահի հետ զրույցների ընթացքում այն տպավորությունի չի ստացել, թե վերջինս պատրաստվում է պատժամիջոցներ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
«S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ գործարքը հասել է մատակարարման փուլին: Թրամփի հետ զրույցներում պատժամիջոցների կիրառման որևէ տպավորություն չեմ ստացել»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Տեղեկացնենք, որ հունիսի 28-29-ը Ճապոնիայում կայանալիք մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ տեղի կունենա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման գլխավոր թեման լինելու է Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի նշվում մամուլում, կարծիք է հայտնել, որ այս հանդիպումը վերջին հնարավորությունն է 2 երկրներում S-400 համակարգերի պատճառով առաջացած լարվածությունը հաղթահարելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |