Քաղաքական09:46, 27 Հունիս 2019
Ըստ Էրդողանի` Թրամփի այցը Թուրքիա կարող է համընկնել S-400-ների մատակարարման հետ

Մեծ քսանյակի (G-20) համաժողովին մասնակցելու նպատակով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել․ է, որ այժմ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թորամփի՝ հուլիսի Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ։
Ճապոնիայում կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպման օրակարգային թեման լինելու է Ռուաստանի կողմից հուլիսի առաջին կեսին Թուրքիային S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Հենց այդ պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները սրվել են, և Վաշինգտոնը Անկարային սպառնում է պատժամիջոցներով։
Ըստ թուրքական աղբյուրի՝ Էրդողանը փաստորեն նկատել է տվել, որ ընթացիկ տարվա հուլիսին Թուրքիա կգա թե ԱՄՆ-ի նախագահը և թե տեղ կհասնեն ռուսական S-400 համակարգերը:
Էրդողանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր Թուրքիան կձեռնարկի, եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառի, ասել է.
«Եթե նման քայլ իրականացվի, մենք կդիմենք միջազգային արբիտրաժային դատարան, որովհետև մենք պահանջելու ենք փոխհատուցել մեր կողմից ծախսված փողը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |