Քաղաքական07:01, 24 Հունիս 2019
Իմամօղլուն դարձավ վերջին 35 տարում Ստամբուլում ամենաշատ քվե ստացած քաղաքապետը

Հունիսի 23-ին Ստամբուլում կայացած քաղաքապետի ընտրություններին ոչ պաշտոնական տվյալներով 54.03 % ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը ներկայացնող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
Հայտնի է, որ Էքրեմ Իմամօղլուն վերջին 35 տարում տեղի ունեցած քաղաքապետի 8 ընտրություններում տոկոսային հարաբերակցությամբ ամենից շատ ձայներ հավաքած քաղաքապետն է: Իմամօղլուն այդ 8 ընտրություններում միակ քաղաքապետն է, որ ստացել է քվեների 50 տոկոսից ավելին:
1984թ․ ընդունված «Օրենքի ուժ ունեցող որոշմամբ» (KHK) Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում ստեղծվեցին կառավարման նոր մարմիններ՝ այսպես կոչված «կենտրոնական քաղաքային մունիցիպալիտետներ» (büyükşehir belediyesi), իսկ 1984թ․ մարտի 25-ին առաջին անգամ կազմակերպվեցին այդ նոր կառույցի ղեկավարների (դասական ընկալմամբ՝ քաղաքապետի) ընտրությունները։ Այս ընտրություններում քվեների 49․69 տոկոսով Ստամբուլում հաղթեց իշխող «Հայրենիք» (Anavatan) կուսակցության թեկնածու Բեդրէթթին Դալանը։
1989թ․ մարտի 26-ի ընտրություններում կրկին իր թեկնածությունը դրած Դալանը պարտվեց «Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական» կուսակցության (SHP) թեկնածու Նուրէթթին Սյոզենին։ Սյոզենը այդ ընտրություններում հաղթեց քվեների 39.95 տոկոսով:
1994թ. 25.19% հարաբերակցությամբ Ստամբուլի քաղաքապետ ընտրվեց «Refah» («Բարօրություն») կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանը վերջին 35 տարում ամենից քիչ տոկոսային հարաբերակցությամբ Ստամբուլում ընտրված քաղաքապետն է:
1999թ․ ապրիլի 18-ին քվեների 27.5 տոկոսով Ստամբուլի քաղաքապետ ընտրվեց նորաստեղծ «Fazilet» (Առաքինություն) կուսակցության թեկնածու Ալի Մյուֆիթ Գյուրթունան։ Իսկ 2004թ. 3 անգամ վերընտրվելով մինչև 2017թ. այդ պաշտոնը զբաղեցրեց Քադիր Թոփբաշը: 2017թ․ սեպտեմբերին Թոփբաշը հրաժարվեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից, և քաղաքային խորհրդի ընտրությամբ այդ պաշտոնում նրան փոխարինեց Մևլութ Ույսալը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |