Քաղաքական07:21, 24 Հունիս 2019
Հրապարակվել են Ստամբուլի ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 23-ին երկրի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդ արդյունքների Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել Էքրեմ Իմամօղլուն:
Այսպիսով նախնական տվյալների համաձայն՝
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության թեկնածու
Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4 մլն 741.868 ձայն:
Դա կազմում է վավեր ճանաչված քվեաթերթիկների 54.21 տոկոսը:
Իսկ իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության թեկնածու
Բինալի Յըլդըրըմը ստացել է 3 մլն 935.453 ձայն:
Դա կազմում է վավեր ճանաչված քվեաթերթիկների 44.9 տոկոսը:
Նշենք, որ ընտրելու իրավունք ունեցող ստամբուլաբնակ քաղաքացիների թիվը 10 մլն 570.354 է: Նրանցից ընտրություններին մասնակցել է 8 մլն 925.063-ը: Վավեր ճանաչված քվեների քանակը կազմել է 8.746.464, անվավերներինը 178.599:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |