• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Մայիս, 2025
Կիրակի 18:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:34, 23 Հունիս 2019

Ովքե՞ր են եղել Ստամբուլի քաղաքապետները վերջին տասնամյակների ընթացքում

Ովքե՞ր են եղել Ստամբուլի քաղաքապետները վերջին տասնամյակների ընթացքում

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 17։00–ին (Երևանի ժամանակով՝ 18։00-ին) ավարտվեցին Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները։ Հաշվի առնելով օրվա խորհուրդը՝ թուրքական մամուլն անդրադարձել է քաղաքի պատմության մեջ վերջին տասնամյակներում անցկացված ընտրություններին։

Եվ այսպես, Թուրքիայում ժողովուրդն առաջին անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 1963թ․ նոյեմբերի 16-ին։ Այդ ժամանակ Ստամբուլում հաղթեց «Արդարություն» կուսակցության թեկնածու Նուրի Էրողանը։ Սակայն «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ- CHP) կուսակցությունը բողոքարկեց ընտրության արդյունքները՝ պնդելով, որ Էրողանը ընտրություններին մասնակցելուց առաջ չի հրաժարվել իր նախկին պաշտոնից։ Արդյունքում Էրողանի հաղթանակը չեղարկվեց, իսկ նրա փոխարեն քաղաքապետ դարձավ ԺՀԿ-ի թեկնածու Հաշիմ Իշջանը։

1980թ․ սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո ժողովուրդը զրկվեց ընտրելու իրավունքից, ՏԻՄ մարմինների ղեկավարները նախկինի պես սկսեցին ուղղակի նշանակվել։ 1982թ․ հաստատված նոր Սահմանադրությունը հնարավորություն ստեղծեց խոշոր բնակավայրերի համար յուրատեսակ կառավարման համակարգեր ստեղծել։ Ինչի հիման վրա 1984թ․ ընդունված «Օրենքի ուժ ունեցող որոշմամբ» (KHK)  Ստամբուլում, Անկարայում,  Իզմիրում ստեղծվեցին կառավարման նոր մարմիններ՝ այսպես կոչված «կենտրոնական քաղաքային մունիցիպալիտետներ» (büyükşehir belediyesi), իսկ 1984թ․ մարտի 25-ին առաջին անգամ կազմակերպվեցին այդ նոր կառույցի ղեկավարների (դասական ընկալմամբ՝ քաղաքապետի) ընտրությունները։ Այս ընտրություններում քվեների 49․69 տոկոսով Ստամբուլում հաղթեց իշխող «Հայրենիք» (Anavatan) կուսակցության թեկնածու Բեդրէթթին Դալանը։

1989թ․ մարտի 26-ի ընտրություններում կրկին իր թեկնածությունը դրած Դալանը պարտվեց «Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական» կուսակցության (SHP) թեկնածու Նուրէթթին Սյոզենին։

1994թ․ մարտի 27-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի հերթական ընտրություններում հաղթողը «Refah» («Բարօրություն») կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր։ 1997թ․ դեկտեմբերի 17-ին Սիիրթում իր մի ելույթի ժամանակ արտասանած քառատողի համար Էրդողանը հեռացվեց պաշտոնից և ազատազրկվեց։ «Refah» կուսակցությունը փակվեց, կուսակցության  անդամները նույն կազմով հիմնեցին «Fazilet» («Առաքինություն») կուսակցությունը։

1999թ․ ապրիլի 18-ին Ստամբուլի քաղաքապետ ընտրվեց նորաստեղծ «Fazilet» կուսակցության թեկնածու Ալի Մյուֆիթ Գյուրթունջան։

2004թ․ մարտի 28-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն էին։ Ստամբուլում այս ընտրություններում հաղթեց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածու Քադիր Թոփբաշը՝ ստանալով քվեների ավելի քան 45 տոկոսը։ Այս ժամանակ արդեն ԱԶԿ-ն Թուրքիայի մեջլիսում բացարձակ մեծամասնություն էր կազմում։ Թոփբաշն այդ պաշտոնում վերընտրվեց նաև 2009թ․ մարտի 29-ի և 2014թ․ մարտի 30-ի ընտրությունների արդյունքում։ Բոլոր երեք ընտրություններում Քադիր Թոփբաշի հիմնական մրցակիցները ԺՀԿ-ի թեկնածուներն էին։

2017թ․ սեպտեմբերին Թոփբաշը հրաժարվեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից, և քաղաքային խորհրդի ընտրությամբ այդ պաշտոնում նրան փոխարինեց Մևլութ Ույսալը։

Հավելենք նաև, որ 2019թ․ մարտի 31-ին Թուրքիայում տեղի էին ունեցել ՏԻՄ հերթական համընդհանուր ընտրությունները։ Ստամբուլում քաղաքապետ էր ընտրվել ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Սակայն իշխող ԱԶԿ-ի բողոքների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել էր այդ ընտրությունների արդյունքները՝ որպես նոր ընտրությունների տարեթիվ ընտրելով հունիսի 23-ը։ 



 

 

 

Աղբյուր`    Doğru Haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է
17:04, 16 մայ
Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է

Eurostat-ի տվյալներով՝ միայն մարտին Թուրքիան 10.2 մլրդ եվրոյի ապրանք է ներկրել ԵՄ անդամ երկրներից:

Ալբանիայում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (Տեսանյութ)
15:04, 16 մայ
Ալբանիայում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (Տեսանյութ)

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը
15:02, 16 մայ
Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}