Քաղաքական09:06, 23 Հունիս 2019
Արաբական հեռուստաալիքը հրաժարվել է Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուի հետ հարցազրույցից

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Al-Arabiya» հեռուստաալիքը վերջին պահին հրաժարվել է հարցազրույց անցկացնել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմի հետ։
Մարտի 31-ին Թուրքիայում կայացել էին ՏԻՄ ընտրություններ: Ստամբուլում հաղթող էր ճանաչվել ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Սակայն մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ էր հայտարարել Ստամբուլի ընտրությունների արդյունքները և նշանակվել էին նոր ընտրություններ հունիսի 23-ին:
Ուշագրավն այն է, որ նույն հեռուստաընկերությունն ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հետ անցկացրել է հարցազրույց, ինչն էլ ավելի է սրել իրավիճակը։
Հեռուստաալիքը երկու թեկնածուների գրասենյակներին ուղարկել էր հարցազրույց անցկացնելու դիմում։ Սակայն վերջին պահին «Al-Arabiya»-ն իշխանական շրջանակներից հրահանգ է ստացել չանցկացնել հարցազրույց Յըլդըրըմի հետ, և հարցազրույցը չեղարկվել է։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները բավականին լարված են։ Լարվածության պատճառներից մեկն 2017թ․-ին ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլլահ բին Զայեդի գրառումն էր, որտեղ ասված էր․
«1916 թվականին թուրք Ֆահրեդին փաշան Մեդինե է մտել, թալանել ժողովրդի ունեցվածքը, առեւանգել շատերին ու Մեդինեից բազմաթիվ ձեռագրեր գողացել։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մուսուլման արաբների հարաբերությունները»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |