Քաղաքական09:55, 21 Հունիս 2019
Օջալանը Թուրքիայի քրդամետ կուսակցությանը կոչ է արել չեզոքություն պահպանել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում

Պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ, ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) կոչ է արել չեզոքություն պահպանել հունիսի 23-ին Թուրքիայում կայանալիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։
Օջալանն իր ուղերձը փոխանցել է Ալի Քեմալ Օզջան անվամբ մտավորականին, որն էլ այն ներկայացրել է լրագրողներին:
Ըստ Օջալանի՝ քրդամետ կուսակցությունը չպետք է մասնակից դառնա Ստամբուլի քաղաքապետի նախընտրական գործընթացին։
Թուրքական աղբյուրը նշում է, որ Օջալանի կոչը հակասում է Թուրքիայում կալանավորված HDP-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դիրքորոշմանը, ով Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին իր աջակցությունը հայտնեց ընդդիմադիր կուսակցության թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուին։
Ուշագրավ է, որ Օջալանի կոչին արձագանքել է HDP-ի ներկայիս համանախագահներից Սեզայի Թեմելը։ Վերջինս ասել է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իրենց կուսակցությունը չի փոխի ռազմավարությունը և կշարունակի աջակցել Իմամօղլուին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |