Քաղաքական09:34, 21 Հունիս 2019
Թուրքիայի արտգործնախարարը Սպահանում հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի Սպահան (Իսֆահան) քաղաքում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Չավուշօղլուի և Զարիֆի գլխավորած պատվիրակությունների միջև աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել: Հանդիպման ավարտին նախարարները երկկողմ խորհրդատվական ծրագրի տեքստ են ստորագրել:
Ծրագիրը միտված է ուժեղացնելու տարածաշրջանային և միջազգային հարցերում խորհրդակցությունները և այդ համատեքստում ավելի ազդեցիկ գործոնի վերածել երկկողմ համագործակցությունը:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումից հետո մասնակցել է Զարիֆի անունից մատուցված պաշտոնական ընթրիքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |