Ցեղասպանություն07:18, 21 Հունիս 2019
1975-ին Սպահանում կառուցված Հայոց ցեղասպանության հուշարձանն անհանգստացրել է թուրք լրագրողին
Իրանի հայաշատ Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամասում է գտնվում հայ առաքելական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը հայտնի է նաև պարզապես Վանք անունով։ Այն կառուցվել է 1655 թվականին՝ Շահ Աբբաս II Սեֆիի օրոք։
Վանք այցելած թուրք լրագրող Էրեն Ֆըրաթը թուրքական «Aydınlık» թերթում հրատարակած իր հոդվածում երկար պատմում է Սպահանում հայերի դարավոր ներկայության, հայկական եկեղեցու հիմնման պատմության, ճարտարապետական մոտիվների ու առանձնահատկությունների մասին։
«Շահ Աբբասի ժամանակաշրջանում Արաքսի հարակից տարածքներից մեծ թվով քրիստոնյա հայեր տեղափոխվեցին Սպահան։ Նրանք այստեղ մի եկեղեցի են կառուցել, որն արտաքին տեսքով մզկիթի է նման։ Հայերը առևտրով են զբաղվել, հիմնականում մետաքսի առևտրով։ Այն ժամանակ Վիեննայում Իրանի դեսպանը հայ էր, ինչի շնորհիվ Վանքի որմնանկարների մեծ մասը հեղինակել են իտալացի վարպետները։ Հետևաբար դրանցում իտալական մոտիվներ էլ են օգտագործվել», - գրում է հոդվածի հեղինակը։
Վերջինս այնքան տպավորված է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շքեղությամբ, որ մեկ առ մեկ անդրադառնում է որմնանկարների ու քանդակների բովանդակությանը, դրանց ոճին, պատմությանը, առանձնահատկություններին։
Բայց եկեղեցու բակում կա մի հուշակոթող, որը «անհանգստացրել» է թուրք զբոսաշրջիկներին։ Խոսքը 1975թ․ կառուցված Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին է։ Հուշարձանը ներառում է Թուրքիայի քարտեզը, որի վրա ցուցադրված են Հայոց ցեղասպանության օջախները: Կա նաև փորագրություն. «Պահանջում ենք, ճանաչել Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված անհերքելի Ցեղասպանությունը և պատասխանատվություն ստանձնել»:
Թուրք լրագրողը դժգոհություն է հայտնում այս կապակցությամբ՝ գրելով. «Այս կերպ նրանք պախարակում են Օսմանյան կայսրությունը։ Ավելի քան երեք միլիոն բնակչություն ունեցող Սպահանը Իրանի ամենահայաշատ քաղաքն է, իսկ Վանքը միևնույն ժամանակ հակաթուրքական թանգարան է»:
Հոդվածի հեղինակը կոչ է անում ակնարկ հղել «եղբայրական Իրանին» այն մասին, որ նման կառույցն աննպատակահարմար է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ ամռանը գործողություն սկսելուց առաջ սահմանին կտեղակայվեն S-400-ները։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |