Հասարակական07:15, 13 Հունիս 2019
Զեկույց․ «Թուրքիայում մեծացել է իշխանությունների վերահսկողությունը մամուլի վրա»

Թուրքական իշխանությունները ուժեղացրել են վերահսկողությունը լրատվամիջոցների վրա: Այս մասին ասվում է Օքսֆորդի համալսարանի «Reuters» լրագրության հետազոտության ինստիտուտի՝ թվային մեդիայի վերաբերյալ 2019թ․ զեկույցում։
Զեկույցում անդրադարձ է կատարվել երկրի մեդիա կյանքում տեղի ունեցած այն տենդենցներին, որոնք նկատվել են Թուրքիայի խոշորագույն մեդիա հոլդինգի՝ «Doğan Medya Grubu»-ի՝ իշխանամետ «Demirören Holding»-ին վաճառելուց և «Habertürk» ու «Vatan» թերթերի տպագիր հրատարակման դադարեցումից հետո:
Արձանագրվել է, որ թուրքական լիրայի արժեզրկումից հետո տպագիր մամուլի ծախսերը զգալիորեն ավելացել են, ինչի հետևանքով մի շարք թերթեր հրաժարվել են տպագիր տարբերակից կամ սահմանափակել են օրինակ կիրակնօրյա հավելվածների թողարկումը։ Ընդհանուր առմամբ, 2013-2017թթ․ երկրում տպագիր մամուլի տպաքանակը շուրջ 33 տոկոսով նվազել է։
«Reuters»-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիայում հեռուստատեսությունը դեռևս շարունակում է մնալ որպես տեղեկատվության հիմնական աղբյուր։ Տպագիր մամուլի նկատմամբ հետաքրքրությունը թեև նվազել է, բայց այն դեռ ավելի բարձր է միջազգային միջին ցուցանիշից։
Արձանագրվել է նաև, որ Թուրքիայում 8 տոկոսով ավելացել է լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը։ Ընդ որում՝ հասարակությունն ամենից շատ վստահում է «Fox TV» և «NTV» հեռուստաընկերություններին և «Cumhuriyet» և «Sözcü» թերթերին։ Միևնույն ժամանակ, սակայն, նվազել է իշխանամետ մամուլի նկատմամբ վստահությունը։
Թուրքիայում սոցիալական ցանցերը առավել ակտիվորեն օգտագործվում են երիտասարդների կողմից։ Սոցիալական հարթակների ու նամակագրական հավելվածների շարքում առավել հաճախ նախապատվություն է տրվում «YouTube»-ին (49 տոկոս), «Facebook» -ին (47 տոկոս), «WhatsApp»-ին (33 տոկոս):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ձերբակալված երիտասարդները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |