Քաղաքական09:50, 30 Մայիս 2019
Թուրքիային, Ռուսաստանին ու Իրանին կոչ է արվում ապահովել Իդլիբում քաղաքացիականների անվտանգությունը

Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստանին, Իրանին ու Թուրքիային կոչ է արել վերջ դնել Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումներին և պաշտպանել պաշարման տակ եղած քաղաքացիական բնակչությանը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի և հումանիտար օգնության համակարգող Քրիստոս Ստիլիանիդիսի կողմիաց արված հայտարարության մեջ ասվում է. «Սպասում ենք, որ Սիրիայի կառավարությունն ու Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները կկատարեն ստանձնած պարտավորությունները և կերաշխավորեն քաղաքաղիականների պաշտպանությունը: Ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել կանաց, երեխաների ու այլ քաղաքացիականների վրա կատարվող հարձակումները, նրանց տեղահանումը և քաղաքացիականներին սպասարկող ենթակառուցվածքների ավերումը»:
Վերջին շաբաթների ընթացքում Իդլիբում սաստկացած բախումները հազարավոր մարդկանց տեղահանության պատճառ էին դարձել։
Նշենք, որ Իդլիբում լարվածության նվազեցումը գտնվում է Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ ընթացքող Աստանայի գործընթացի ուշադրության կենտրոնում։
Էրդողանը և Պուտինը 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել: Դրա համաձայն`Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում որոշվել էր ստեղծել 15-20կմ խորությամբ ապառազմականացված գոտի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |