• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 23:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:29, 21 Մայիս 2019

Էրդողանի նախկին խորհրդական․ «Իշխանությունները ընտրություններից դաս են քաղել, բայց՝ կիսատ»

Էրդողանի նախկին խորհրդական․ «Իշխանությունները ընտրություններից դաս են քաղել, բայց՝ կիսատ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական, «Karar» թերթի թղթակից Աքիֆ Բեքին անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման խնդրին։ Ըստ նրա՝ Թուրքիայի իշխանությունները որոշակի դաս են քաղել մարտի 31-ի ընտրությունների արդյունքներից:

«Բայց ինչպես երևում է, նրանց քաղած դասը կիսատ է», - հավելել է Բեքին։

Մայիսի 21-ին հրապարակված իր հոդվածում Էրդողանի նախկին խորհրդականը նկատել է տալիս, որ արդեն ընտրություններում կրած պարտությունն իշխող կուսակցությանը ստիպել է ուշքի գալ ու մի փոքր հանդուժողականություն դրսևորել։

«Մարտի 31-ի գիշերվանից հետո նախագահ Էրդողանն արդեն իսկ դադարել էր օգտագործել ընդդիմադիրների կազմած «Millet İttifakı»/ «Ազգային դաշինք»-ի մասին «Ստոր դաշինք» («Zillet İttifakı») արտահայտությունը։ Նա նաև այլևս չի օգտագործում «Ավազակների քառյակ» պիտակը, որով պիտակավորում էր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) «İyi», «Saadet» և «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունների կազմած դաշինքը»։

Բայց և այնպես իշխանությունները, ըստ հեղինակի, շարունակում են խոսել սպառնալիքների լեզվով։

«Հոնքերը կիտելու, մատ թափ տալու, ակնարկներով սպառնալիքներ հնչեցնելու սովորությունները դեռ շարունակվում են»։

Բեքիի խոսքով, սակայն, մարտի 31-ի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ոչ մի իշխանական ուժ հավերժ չէ, իսկ սպառնալիքները կարող են բոլորովին հակադիր արդյունք տալ։

«Ընտրողին դուր չեկավ նման քաղաքականությունը։ «Եթե ինձ չընտրեք, կպատժվեք, իշխանությունը կզավթեն ահաբեկիչները, հետո ճրագով ման գաք՝ ինձ չեք գտնի» բովանդակությամբ պրոպագանդան, որով ստիպում են ընտրել չարյաց փոքրագույնը, դուր չեկավ ընտրողին։ Եթե դա աշխատող տարբերակ լիներ, ապա, Անկարայում չէին պարտվի, իսկ Ստամբուլում ընտրությունները կրկնելու անհրաժեշտություն չէր լինի», - գրում է հեղինակը։

Նրա կարծիքով՝ ամեն ինչ նման հետևանքներ չէր ունենա, եթե իշխող կուսակցությունը լսեր զգուշացումներն այն մասին, որ վախեցնելով ու սպառնալիքներով հեռու գնալ հնարավոր չէ։

Էրդողանի նախկին խորհրդականը եզրափակում է, որ իշխող «Արդարություն և  զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարքը իրականում միայն ձևական փոփոխություններ է կրել։ «Թող ոչ ոք չխաբվի․ այն հանգամանքը, որ այս ամենն արդեն որպես հավերժ իշխելու պայքար չի ներկայացվում, չի նշանակում, որ նախկինում կատարվածները պետք է մոռացվեն։ Հունիսի 23-ի ընտրությունները նաև նոր թեկնածուների միջև նոր պայքար էլ չեն լինելու։ Ընտրողը իր քվեն տալու է ոչ թե թեկնածուներին, այլ կողմնորոշվելով ըստ նրա՝ հավանություն տալի՞ս է արդյոք ինքը բոլոր այս զարգացումներին, թե՞՝ ոչ։ Ընդամենն այսքանը», - ամփոփում է Բեքին։

Աղբյուր`    karar.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}