• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 23:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:03, 14 Մայիս 2019

Գերմանացի պրոֆեսոր․ «Թուրքիան այսօր սահմանադրական ճգնաժամ է ապրում»

Գերմանացի պրոֆեսոր․ «Թուրքիան այսօր սահմանադրական ճգնաժամ է ապրում»

Գերմանացի պրոֆեսոր, Բեռլինի  Հումբոլդտի համալսարանի Սոցիալական գիտությունների ինստիտուտի դասախոս Սիլվիա ֆոն Շթայնսդորֆը «Deutsche Welle»-ի հետ զրույցում խոսել է վերջին շրջանում Թուրքիայում գրանցված ներքին զարգացումների մասին։

Շթայնսդորֆի գնահատմամբ՝ Թուրքիան հետզհետե հեռանում է ժողովրդավարությունից և մեծ արագությամբ մոտենում ավտորիտարիզմին։ Պրոֆեսորը նկատել է տվել, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից անցանկալի արդյունքներով ընտրությունների չեղարկումը խարխլել է ժողովրդի հավատն առ այն, թե իրենք կարող են ընտրությունների միջոցով փոխել ղեկավարներին։ Միևնույն ժամանակ նա ողջունել է ընդդիմադիր ուժերի որոշումը՝ անկախ ամեն ինչից մասնակցելու հունիսի 23-ին Ստամբուլում կայանալիք նոր ընտրություններին։

Անդրադառնալով Ստամբուլ քաղաքապետի ընտրությունների չեղարկման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը՝ Շթայնսդորֆը կարծիք է հայտնել, որ դա հարկադրաբար ընդունված որոշում է եղել։ Որպես ապացույց՝ նա հիշեցրել է, որ որոշումը ոչ թե միաձայն է եղել, այլ 4/7 հարաբերակցությամբ, ավելին՝ չեղարկվել են ոչ թե ընդհանրապես Ստամբուլի բոլոր ՏԻՄ մարմինների ընտրությունները, որոնք կայացել են նույն օրը, նույն ընտրատեղամասերում, նույն կանոններով, այլ միայն քաղաքապետի ընտրության արդյունքները։ «Այս ամենից կարելի է մեկ ակնհայտ հետևություն անել․ այս հանձնաժողովը ըստ սահմանադրության պետք է անկախ լիներ, բայց նրա որոշմանը արտաքին միտամտություն է եղել», - ընդգծել է գերմանացի պրոֆեսորը։

Հարցին, թե արդյոք ԿԸՀ-ի նշած հիմնավորմամբ հնարավոր էր չեղարկել Ստամբուլի ընտրությունների արդյուքները, Շթայնսդորֆը պատասխանել է, որ ընդհանրապես վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցող մի շարք զարգացումներ հենց «Ինչպե՞ս է դա հնարավոր» շարքից են։

«Օրինակ, ինչպե՞ս կարելի է հանրաքվեի ներկայացնել միմյանց հակասող սահմանադրական փոփոխությունները կամ ինչպե՞ս կարելի է ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով մի խումբ պատգամավորների միանգամից զրկել անձեռնմխելիությունից։ Ինչպե՞ս կարելի է դատական գործեր հարուցել մտավորականների դեմ, ովքեր իշխանություններին հակադրվող հայտարարություններ են անում։ Եվ հիմա, ինչպես ականատեսը եղանք, ինչպե՞ս կարելի է մանիպուլյացիաների միջոցով չեղարկել ընտրությունները։ Սրանք սահմանադրության և օրենքների խախտումներ են, տարբեր կառույցներ մանիպուլյացիայի են ենթարկվում։ Բայց եթե մի մարդ պարբերաբար խախտում է սահմանադրությունը, փորձում է չեզոքացնել ուժերի տարանջատում, իսկ մյուս քաղաքական դերակատարներն ու հանրությունը չեն կարողանում դա կանխել, ապա, այո, ինչպես դա երևում է Թուրքիայի օրինակով, նման զարգացումները հնարավոր են»,- ասել է նա։

Գերմանացի պրոֆեսորի խոսքով՝ ժամանակակից Թուրքիայի պատմության ընթացքում դատական համակարգը երբեք լիարժեք անկախ չի եղել, իսկ մասնավորապես 2013թ․ հետո այն հետզհետե ավելի է թուլանում։ 2016թ․ հեղաշրջման փորձից հետո և երկրում մտցված «արդակարգ դրության» ռեժիմի պայմաններում օրինախախտումները, ըստ Շթայնսդորֆի, ավելի շատացան։ «Արտակարգ դրության ռեժիմը դադարեցվեց, բայց խաղի այդ նոր կանոնները գործնականում վերածվեցին օրենքների, որոնք ակնհայտորեն խախտում են դատական համակարգի անկախությունը։ Հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զարգացումներն էլ շատ հեռու էին սահմանադրության հետ ներդաշնակ լինելուց, այդ շրջանում էլ սահմանադրությունը բացեիբաց խախտվում էր։ Եվ այո, այս պահին տեղի ունեցող զարգացումները ըստ էության սահմանադրական ժգնաժամ են», - նշել է պրոֆեսորը՝ հավելելով, որ անգամ եթե այսօր Թուրքիայում ամեն ինչ ըստ առկա սահմանադրության կատարվի, դարձյալ խնդիրները չեն լուծվի, քանի որ Թուրքիայում սահմանադրությունը բազմակի փոփոխությունների է ենթարկվել և բոլորովին էլ իդեալական չէ։

Աղբյուր`    Deutsche Welle

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}