Քաղաքական10:46, 13 Մայիս 2019
Ահմեթ Դավութօղլուն կարող է դուրս գալ իշխող կուսակցության շարքերից

Թուրքական «Hürriyet» թերթի հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի նախկին վարչապետ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) երբեմնի առաջնորդներից Ահմեթ Դավութօղլուի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու վերաբերյալ արտահայտած դիրքորոշմանն ու իշխող վերնախավի արձագանքին։
Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դավութօղլուի մասին խոսելիս օգտագործում է միայն «նախկին վարչապետ» ձևակերպումը։ Էրդողանը, ըստ Սելվիի, դրանով փորձում է ցույց տալ, որ Դավութօղլուն իրենց շարքերում այլևս անելիք չունի և չի բացառում Ռամազանի տոներից հետո նրա հեռացումը կուսակցությունից։
Իսկ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի վերաբերյալ Էրդողանը նշել էր, որ չի հանդիսանում ԱԶԿ-ի հիմնադիր և նախագահությունից հետո նույնիսկ կուսակցության անդամ չի եղել։
Հիշեցնենք, որ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ստամբուլի ընտրությունները չեղարկելու մասին որոշումից հետո հայտարարել էր, որ այդ որոշումն ու ընտրություններից հետո ծավալված իրադարձությունները խարխլել են իրենց ընդհանուր արժեքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |