• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 23:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:52, 08 Մայիս 2019

Թուրքիայի փաստաբանական պալատները դատապարտել են ԿԸՀ-ի որոշումը

Թուրքիայի փաստաբանական պալատները դատապարտել են ԿԸՀ-ի որոշումը

Թուրքիայում գործող 49 փաստաբանական պալատներ համատեղ մամուլի հաղորդագրություն են տարածել՝ դատապարտելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ ԿԸՀ-ի նշած հիմնավորմամբ Ստամբուլի ընտրությունների արդյունքների չեղարկումը «անհնար է ընդունել թե օրենքի, թե խղճի տեսակետից»։

«Այս որոշմամբ առ ոչինչ են համարվում մեր երկրի երկարատև ու փորձություններով լի ժողովրդավարության պատմության ընթացքում ձեռք բերված ողջ փորձը, իրավական կանոնակարգերը, ընտրական հանձնաժողովների գործունեությամբ ամրապնդված նախադեպային և սկզբունքային որոշումները։ Մինչդեռ այդ ամենը նրա համար էր, որպեսզի ընտրություններն անցկացվեն առողջ մթնոլորտում և թափանցիկ կերպով արտացոլեն ժողովրդի/ընտրողների կամքը։ ԿԸՀ-ի որոշմամբ մի կողմ է նետվում այս ողջ կուտակված փորձը։ Ընտրողների կասկածներն ու մտահոգությունները ընտրության արդյունքների վերաբերյալ այսուհետ կավելանան, իսկ ընտրական հանձնաժողովների նախագահներն ու անդամներն էլ կընկալվեն որպես պոտենցիալ օրինախախտներ։ Այս որոշումը, ցավոք, մեր ժողովրդավարության և իրավունքի պատմության մեջ կմնա որպես սև բիծ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայտարարությունը տարածվել է 49 քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի, Անկարայի, Անթալիայի, Բուրսայի, Դիարբեքիրի, Գազիանթեպի, Սպարտայի, Մուշի, Սամսունի, Տրապիզոնի, Վանի փաստաբանական պալատների անունից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունները բողոքարկել էին մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները։ Արդյունքում Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին որոշել էր չեղյալ հայտարարել այդ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը՝ պնդելով, թե ընտրական հանձնաժողովները կազմվել են օրենքի պահանջների խախտմամբ։ ԿԸՀ-ի որոշմամբ նոր ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին։

 


 

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}