Քաղաքական13:51, 08 Մայիս 2019
F T. «Ստամբուլում նոր ընտրությունների կազմակերպումը վտանգավոր է Թուրքիայի համար»

Բրիտանական հեղինակավոր «Financial Times» թերթում ևս մի վերլուծական հոդված է հայտնվել Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու և դրանք հունիսի 23-ին նորից անցկացնելու որոշման մասին։
Հանդեսը նախօրեին ևս նման մի հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը մեծացրել է քաղաքական քաոսի վտանգը երկրում։
«Թուրքիան ծանր կերպով հեռանում է ժողովրդավարությունից» վերնագրով հրապարակման մեջ նշվում է, որ թեև նոր ընտրությունների անցկացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» համար ևս մեկ շանս է, այնուամենայնիվ դրա մեջ առկա են տնտեսական և քաղաքական վտանգներ։
Նախ այն, որ թուրք ժողովուրդը կարող է ուղղակի կորցնել հավատը խաղաղ ժողովրդավարական քաղաքականության հանդեպ։ Դա մասնավորապես հնարավոր է, եթե ԱԶԿ-ն հաղթի երկրորդ ընտրություններում։
Որոշման հետևանքով Թուրքիայի տնտեսական վիճակը կարող է վատանալ։ Տնտեսական վտանգների առումով հոդվածում նշում է, որ ընտրությունների չեղարկումը բացասականորեն է անդրադառնալու թուրքական լիրայի վրա և առհասարակ տնտեսության վրա։
Դրանից զատ ասվում է, որ ընտրությունների չեղարկումով Ստամբուլում ներդրումները կարող են նվազել։ Ըստ հոդվածի՝ օտարերկրա ներդրողները առանց այդ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության հետևանքով խուսափում են Թուրքիայում ներդրումներ կատարելուց, այժմ դրությունը ավելի կվատանա:
Ըստ հոդվածի հեղինակի՝ մայիս և հունիս ամիսներին Ստամբուլում սպասվող քաղաքական անորոշությունը մեծ վնաս կհասցնի Թուրքիայի տնտեսությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |