Քաղաքական14:05, 08 Մայիս 2019
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են ամբողջությամբ չեղարկել Ստամբուլի ընտրությունները

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) և «İYİ» կուսակցությունը առանձին-առանձին դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով ամբողջությամբ չեղարկել 2019թ․ մարտի 31-ին Ստամբուլի 39 շրջաններում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
ԺՀԿ փոխնախագահ Մուհարրեմ Էրքեքը հիշեցրել է, որ ԿԸՀ-ն ստամբուլյան ընտրությունների նման մի շարք այլ իրավիճակներում նախկինում կայացրած իր որոշումներում լրիվ հակադիր դրույթներ է առաջ քաշել։ Նախկինում ԿԸՀ-ն պնդել է, որ եթե ընտրական հանձնաժողովների անդամները սխալ սկզբունքով են նշանակվել, ապա նրանց պետք է պատժել, սակայն դա որևէ հիմք չի տալիս ընտրությունները չեղարկելու համար։
Էրքեքը հավելել է, որ անգամ մարտի 31-ի ընտրությունների արդյունքները բողոքարկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ- AKP) չի ներկայացրել որևէ փաստարկ, որով ապացուցվեր, որ ընտրական հանձնաժողվների անդամները որևէ կերպ ազդել են ընտրությունների արդյունքների վրա։
ԺՀԿ փոխնախագահը նաև նշել է, որ ԿԸՀ-ն պարզապես պարտավոր է չեղարկել Ստամբուլի 39 շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, քանի որ այդ ընտրությունները ևս նույն սկզբունքով են անցկացվել և արդյունքները նույն ծրարներից են դուրս եկել։
ԿԸՀ-ին իր ներկայացրած դիմումով ԺՀԿ-ն պահանջել է չեղարկել նաև 2018թ․ հունիսի 24-ին Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |