Քաղաքական07:21, 07 Մայիս 2019
Քրդամետ կուսակցության հայտարարությունը Ստամբուլի ընտրությունների չեղարկման մասին

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունը չեղարկելու և նոր ընտրություններ նշանակելու որոշումը մեծ արձագանք է առաջացրել Թուրքիայում:
Թեմայի վերաբերյալ ընդդիմադիր ճամբարից հայտարարություն է արել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ):
ԺԴԿ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, օրենքը ոտատակ տալով, ինքն իրեն հերքելով և իշխանությունների առաջ գլուխ խոնարհելով, մի որոշում է կայացրել, որը բացարձակ անօրինական է: Դատավորները ևս մեկ անգամ հագել են իրենց թիկնոցները և անտեսել բարոյական ու իրավական արժեքները»:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)։
Ստամբուլում պարտված իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) քաղաքի տարբեր շրջանների արդյունքները բողոքարկելուց հետո ԿԸՀ էր ներկայացրել քաղաքապետի ընտրությունը չեղարկելու և նոր ընտրություն անցկացվելու պահանջով դիմումը: Դրանից օրեր անց ԿԸՀ-ը որոշում կայացրեց չեղարկել ընտրությունները՝ չեղյալ հայտարարելով 16.000 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրված ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի մանդատը:
Թուրքիայի խոշորագույն քաղաքի քաղաքապետի նոր ընտրությունների օր է նաշանակվել հունիսի 23-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |