Քաղաքական06:11, 07 Մայիս 2019
Ստամբուլի ընտրությունները չեղյալ են հայտարարվել

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մայիսի 6-ին որոշում է կայացրել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։
Այսպիսով փաստորեն ընդունվեց իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առարկությունը՝ կապված մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների հետ:
Թուրքիայի ԿԸՀ-ն հայտարարել է նոր ընտրությունների անցկացման օրը։ Այն տեղի կունենա հունիսի 23-ին։ Հաղթած ընդդիմադիր թեկնածու CHP-ական Էքրեմ Իմամօղլուն հայտնել է իր դժգոհությունն ու վրդովմունքը այս որոշման առնչությամբ։ Իշխող կուսակցության պարտված թեկնածու AKP-ական Բինալի Յըլդըրըմը, բնականաբար, գոհ է որոշումից։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)։ Իշխող ուժը Ստամբուլում կրած պարտության հետ ոչ մի կերպ չհամակերպվեց և բողոքարկեց արդյունքները։ Ի վերջո Թուրքիայի ԿԸՀ-ն սկանդալային որոշում կայացրեց ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |