• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 07:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:40, 07 Մայիս 2019

Գերմանական մամուլ․ «Թուրքիան հրաժեշտ է տալիս ժողովրդավարության կարևոր սկզբունքներին»

Գերմանական մամուլ․ «Թուրքիան հրաժեշտ է տալիս ժողովրդավարության կարևոր սկզբունքներին»

Գերմանական մամուլն արձագանքել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձանժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման փաստին։

Մասնավորապես «Tagesspiegel» թերթը արձանագրել է, որ Թուրքիայում ընտրությունները պետք է կրկին անցկացվեն միայն այն պատճառով, որ իշխող կուսակցությունն այդ ընտրություններում պարտվել է։ Թերթը տեսակետ է հայտնել, որ այս երկրում ընտրություններն, ըստ էության, կորցրել են իրենց նշանակությունը։

Գերմանական պարբերականի գնահատմամբ՝ ընտրությունների չեղարկման  մասին ԿԸՀ-ի որոշումը կունենա թե տնտեսական, թե քաղաքական հետևանքներ։ «Նոր ընտրություններ կազմակերպելով՝ Թուրքիան հրաժեշտ է տալիս ժողովրդավարության այնպիսի սկզբունքներին, ինչպիսիք են ազատ ընտրություններն և ընտրողների կատարած ընտրությունն ընդունելու սկզբունքը։ Սակայն դա չի նշանակում, թե մինչև հիմա ամեն ինչ կարգին էր։ Էրդողանի կառավարությունը նախորդ տարիներին քայլ առ քայլ իր ձեռքն առավ բոլոր այն կառույցների վերահսկողությունը, որոնք ժողովրդավարական երկրներում պետք է անկախ լինեն իշխանական ուժից։

Դատական համակարգն ու մամուլը ուղղորդվում են, խորհրդարանը զրկվել է իր իրավասություններից, ընտրված քաղաքական գործիչները բանտարկվել են, համայնքային ղեկավարների պաշտոնում ընտրված քուրդ գործիչներին մանդատներ չեն տրվել։ Սա ոչ միայն ողբերգություն է Թուրքիայի ներքին քաղաքականության տեսակետից, այլև մի գործոն, որն էլ ավելի կխորացնի տնտեսական ճգնաժամը։ Արևմուտքը պետք է վերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները», - գրում է թերթը։

Իսկ «Frankfurter Allgemine Zeitung» թերթը հիշեցնում է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը նախկինում ևս ունեցել է պարտված ընտրությունները կրկնությամբ շահելու փորձ։ Թերթը շեշտում է, որ ոչ ոք ի զորու չէ դեմ գնալու նախագահ Էրդողանի ցանկություններին։

«Սա թուրքական ոճի ժողովրդավարություն է․ ընտրությունները կրկնել այնքան ժամանակ, մինչև ստացվի ցանկալի արդյունքը։ Այս մեթոդը Էրդողանի կուսակցությանն օգնել էր նաև 2015թ․՝ խորհրդարանում։ Ո՞վ կարող է համարձակվել չկատարել նախագահ Ռսջեփ Թայիփ Էրդողանի կամքը։ Ստամբուլի վերանվաճումը շատ ավելի կարևոր է, քան կարելի է ենթադրել»։

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}